Կգնա՞ արդյոք Մոսկվան միջուկային հարվածի․ Euronews-ի անդրադարձը

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ուկրաինայում պատերազմի ֆոնին ավելի ու ավելի են մտավախություններ հնչում, որ Մոսկվան ունակ է միջուկային զենք կիրառել։ Նման հնարավորության մասին ակնարկել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այն մասին, թե որքան լուրջ է սպառնալիքը, Euronews-ին տված հարցազրույցում խոսել է Զինաթափման և զենքի չտարածման ուսումնասիրության Վիեննայի կենտրոնի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սոկովը․

«Միջուկային զենքն ավելի օգտակար է, երբ այն չի օգտագործվում։ Հենց անցնեք շեմը, իրավիճակը կփոխվի, և ավելի լավ է խուսափել այս իրավիճակից։ Իրականում, թեև Մոսկվայից բազմաթիվ միջուկային պարծենկոտություններ են եղել, մենք չենք տեսել որևէ գործնական քայլ, որը կարող է ցույց տալ, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք կիրառել:

Ավելի հավանական սցենարը միջուկային փորձարկումներն են, բայց ոչ Սև ծովում, դա անհեթեթություն կլինի: Միջուկային փորձարկումները տեղի կունենան Ռուսաստանի հյուսիսում գտնվող Նովայա Զեմլյայի սովորական փորձարկման վայրերում, Արկտիկայի տարածքում:

Արեւմուտքը պետք է մի նուրբ գիծ քաշի, որպեսզի մի կողմից լիարժեք աջակցություն ցուցաբերի Ուկրաինային, մյուս կողմից՝ ուղղակիորեն չմիջամտի պատերազմին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մինչ այս վատ չի կարողացել սա իրականացնել , և ես կարծում եմ, որ մենք այս ճգնաժամից դուրս գալու լավ հնարավորություններ ունենք առանց միջուկային զենք օգտագործելու»:

Ռուսաստանի միջուկային դոկտրինի համաձայն՝ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում օգտագործել ռազմավարական զենք՝ ի պատասխան միջուկային հարվածի, կամ երբ վտանգված է պետության գոյությունը։

Տաթև Ֆռանգյան