Ռուսաստանը յուրացրել է Զապորոժյեի ԱԷԿ-ը. ուկրաինացի աշխատակիցներին սպառնում են «Ռոսատոմ» տեղափոխվելուց հրաժարվելու դեպքում ուղարկել ռազմաճակատ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Զապորոժյեի ԱԷԿ-ը Ռուսաստանին փոխանցելու մասին։ Կրեմլն այսպիսով փորձում է օրինականացնել ուկրաինական կայանի յուրացման գործընթացը, որը շարունակվում է արդեն մի քանի ամիս, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Այն բանից հետո, երբ Ռուսաստանը «հանրաքվեներ» անցկացրեց Ուկրաինայի օկուպացված տարածքներում և պաշտոնապես բռնակցեց դրանք, ավելի քան յոթ ամիս ռուսական օկուպացիայի տակ գտնվող Զապորոժյեի ատոմակայանի ուկրաինացի անձնակազմին սպառնացել են, որ նրանց կարող են ստիպել կռվել Ռուսաստանի կողմից, եթե նրանք չստորագրեն փաստաթղթեր «Ռոսատոմ»-ում աշխատանքի անցնելու մասին, BBC-ին հաստատել են Ուկրաինայի միջուկային էներգետիկայի ոլորտին քաջատեղյակ աղբյուրները։

Պուտինի հրամանագրում ասվում է, որ այժմ ԶԱԷԿ-ը կշահագործվի «ինքնուրույն կամ այլ կազմակերպությունների ներգրավմամբ» մի քանի օր առաջ ստեղծված «Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի օպերացիոն կազմակերպություն» ԲԲԸ-ի կողմից։

Փաստաթղթում նշվում է նաև, որ մինչև սեպտեմբերի 30-ը (այսպես կոչված, Զապորոժիեի շրջանի Ռուսաստանին միանալու մասին համաձայնագրի ստորագրման ամսաթիվը) տրված «աշխատանք վարելու իրավունքի թույլտվությունները (լիցենզիաները)» կշարունակեն գործել մինչև «Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան թույլտվությունների տրամադրումը»:

Ուկրաինական «Էներգոատոմը» պատասխանել է, որ ԶԱԷԿ-ը կշարունակի աշխատել Ուկրաինայում՝ ուկրաինական օրենսդրության համաձայն, Ուկրաինայի էներգետիկ համակարգում։ Նրանք նաև հիշեցրել են նախագահ Զելենսկու հրամանագիրը, ըստ որի՝ ուժը կորցրած են ճանաչվում ուկրաինական տարածքների բռնակցման մասին Պուտինի հրամանագրերը և նրա ցանկացած այլ որոշում, ակտ և պայմանագիր։

Տաթև Ֆռանգյան