Իսրայելի ՊՆ ղեկավարն Ադրբեջանի այցի ընթացքում ռազմական և անվտանգության ոլորտներում համաձայնագրեր է ստորագրել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտնել է, որ ավարտել է իր չհայտարարված այցն Ադրբեջան, որի ընթացքում հանդիպել է ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և ստորագրել համագործակցության մի շարք համաձայնագրեր ռազմական ու անվտանգության ոլորտներում, գրում է Asharq Al-Awsat-ը։

Գանցի մամուլի խոսնակը նշել է, որ այցը տեղի է ունեցել երկուշաբթի, նախարարին բարձրաստիճան պատվիրակություն է ուղեկցել։ Ըստ պաշտպանական գերատեսչության աղբյուրի, որը պատվիրակության կազմում է եղել, Գանցին հարցրել են պաղեստինյան իրավիճակի մասին, և նա մերժել է Արևմտյան ափ ներխուժելու բոլոր առաջարկները՝ ի պատասխան պաղեստինյան գործողությունների:

Նշվում է, որ Գանցն ընդգծել է Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմավարական հարաբերությունների պահպանման և Աբրահամի համաձայնագրի ստորագրումից հետո Մերձավոր Արևելքի տարածաշրջանում տեղի ունեցած փոփոխությունների կարևորությունը։ Աղբյուրը նաև ասել է, որ բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են Իսրայելի կապերի զարգացումը Թուրքիայի ու տարածաշրջանի և աշխարհի այլ երկրների հետ։

Օգտվելով Իրանին հարևան երկրում գտնվելու հանգամանքից՝ Գանցը Israel Hayom-ի ռազմական թղթակից Յոավ Լիմորին ասել է, որ Թել Ավիվը կարող է պատասխանել Իրանում ցանկացած զարգացման։ Նա հավելել է, որ միջուկային գործարքը առաջ չի շարժվում, սակայն դեռ չի էլ դադարեցվել՝ նշելով, որ Իսրայելը համաձայնագրին դեմ է։

Գանցին ուղեկցող բարձրաստիճան աղբյուրն ասել է, որ Իսրայելը լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, ինչն էական է, քանի որ այն Իրանին հարևան կարևոր երկիր է, և Իսրայելը բախվում է Թեհրանի ռեժիմի առաջնորդների բազմաթիվ թշնամական սխեմաների։ Աղբյուրը նշել է, որ Իսրայելն ու Ադրբեջանը պետք է համակարգեն իրենց գործողություններն այս սխեմաներին միասին դիմակայելու համար՝ նշելով, որ հանդիպումների արդյունքում պարզվել է, որ երկու կողմերն ունեն նույն տեսլականը տարածաշրջանային բազմաթիվ խնդիրների վերաբերյալ։

Այցի ընթացքում Գանցը նաև հանդիպել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության պետ Էլչին Գուլիևին ու այցելել Պետական սահմանային ծառայության շտաբ։

Հիշեցնենք, որ այս տարի ապրիլին էլ Իսրայելի ֆինանսների նախարար Ավիգդոր Լիբերմանն էր այցելել Ադրբեջան, որին ընդունել էր նախագահ Իլհամ Ալիևը։

Էմմա Չոբանյան