Ուկրաինայի հարձակման գագաթնակետը հյուսիս-արևելքում դեռ առջևում է․ ISW

Լուրեր

09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը (ISW) հերթական ամփոփ վերլուծության մեջ կարծիք է հայտնել, որ ուկրաինական բանակի մեկամսյա շարունակվող հարձակումը երկրի հյուսիս-արևելքում հեռու է ավարտից և կարող է շարունակվել Լուգանսկի շրջանի տարածքների ազատագրմամբ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ինստիտուտը հիշեցնում է, որ սեպտեմբերի սկզբին Խարկովի մարզում գրավյալ տարածքների մեծ մասի կորուստից հետո ռուսները չեն կարողացել հենվել բնական սահմանների վրա՝ Օսկոլ և Սևերսկի Դոնեց գետերի վրա։ Արդյունքում ուկրաինացիները մաքրել են Օսկոլի արևելյան ափը, անցել Սևերսկի Դոնեցը և վերցրել Լիմանն ու նրա շուրջ գտնվող տարածքները։

«Լուգանսկի շրջանի արևմուտքում լանդշաֆտը հարմար է կայծակնային մանևրումների մարտավարության համար, որոնք ուկրաինական ուժերն արդյունավետորեն կիրառել են սեպտեմբերի սկզբին Խարկովի մարզի արևելյան հատվածում, և բաց աղբյուրներից չի երևում, որ ռուս զինվորականներն էականորեն ամրացրել են Լուգանսկի շրջանի արևմուտքը»,- գրում են ինստիտուտի վերլուծաբանները։

Ըստ նրանց՝ այն, որ ուկրաինացիները միաժամանակ հարձակում են իրականացնում նաև հարավում, ստիպում է Ռուսաստանին ընտրել՝ որտեղ ավելի շատ ամրացնել պաշտպանությունը, որտեղ՝ ավելի քիչ, և արդյունքում մեծանում է երկու տեղում էլ ուկրաինացիաների հաջողության հավանականությունը։

Էմմա Չոբանյան