Ուկրաինական բանակը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ խոշոր բեկումն է կատարել Խերսոնի շրջանում

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ուկրաինացի զինվորականներն ազատագրել են Խերսոնի շրջանի Դավիդով Բրոդ գյուղը։ Այստեղ երկար ամիսներ եղել է տարածաշրջանում ռուսական ուժերի հիմնական ամրացված տարածքը, գրում է Meduza-ն։

«Կարևոր բնակավայրի համար կատաղի մարտերը շարունակվել են երկու ամիս, բայց ռուսական բանակը նահանջել է՝ խուսափելով առաջացող շրջափակումից»,- հայտարարել է Իգոր Ստրելկովը։

Ռուսական ուժերը նաև լքել են մոտակայքում գտնվող մեծ գյուղերը։ Ուկրաինական բանակը, ըստ WarGonzo նախագծի հիմնադիր Սեմյոն Պեգովի, «մեծ բեկում կատարեց» և «լիակատար վերահսկողություն հաստատեց» Ինգուլեց գետի ձախ ափին գտնվող ճանապարհի վրա:

Հոկտեմբերի 4-ի ցերեկը Ուկրաինայի Զինված ուժերի 35-րդ առանձին ծովային բրիգադի զինծառայողները տեսանյութ են նկարահանել, որտեղ նշում են, որ Դավիդով Բրոդ գյուղում տեղադրել են Ուկրաինայի դրոշը։

Ուկրաինայի ցամաքային զորքերի «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը պնդում է, որ բացի Դավիդով Բրոդից՝ ազատագրվել են ևս յոթ բնակավայրեր՝ Լյուբիմովկան, Բելյաևկան, Ուկրաինկան, Բոլշայա և Մալայա Ալեքսանդրովկան, Կրեշչենովկան և Զոլոտայա Բալկան։ Վերջին երկու բնակավայրերի ազատագրման մասին հաղորդվել է հոկտեմբերի սկզբին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ դա «հեռու է ամբողջական ցուցակից»։ Նրա խոսքով՝ միայն այս շաբաթ տասնյակ բնակավայրեր են ազատագրվել Խարկովի, Լուգանսկի և Դոնեցկի մարզերում։ Ուկրաինայի բանակը, նշել է նախագահը, շարունակում է «արագ և հզոր» առաջխաղացումը երկրի հարավում։

Տաթև Ֆռանգյան