Պեսկովը հայտարարել է, թե Ռուսաստանը կվերադարձնի Ուկրաինայի այն տարածքները, որտեղից ռուսական զորքերն այսօր նահանջում են

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ռուսաստանը կվերադարձնի Ուկրաինայի այն տարածքները, որտեղից ռուսական զորքերն այսօր նահանջում են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Այստեղ ոչ մի հակասություն չկա։ Նրանք ՌԴ-ի հետ կլինեն ընդմիշտ, դրանք կվերադարձվեն»,- հայտարարել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով Ուկրաինայի Զինված ուժերի հաջող հակահարձակմամբ պայմանավորված ռուսական զորքերի նահանջի մասին հարցին։

Ուկրաինայի Զինված ուժերի հակահարձակման հաջողությանն արձագաքնել են նաև Արևմուտքում։ NBC-ին տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը շեշտել է, որ ուկրաինական ուժերը կարողանում են առաջ գնալ։

«Մենք տեսնում ենք, որ նրանք կարողացել են գրավել նոր քաղաք՝ Լիմանը, և դա ցույց է տալիս, որ ուկրաինացիներն առաջընթաց են գրանցում, կարողանում են հետ մղել ռուսական ուժերին քաջությամբ, խիզախությամբ և, իհարկե, նաև առաջադեմ զենքի շնորհիվ, որ տրամադրում են Միացյալ Նահանգները և մյուս դաշնակիցները»,- ասել է նա։

Ուկրաինական չորս շրջանների մեծ մասը բռնակցելուց հետո Մոսկվան հայտարարեց, թե այդ տարածքներն այսուհետ «Ռուսաստանի մաս են և դրանց վրա հարձակումը կնշանակի հարձակում Ռուսաստանի վրա՝ սպառնալով պաշտպանել իր տարածքը բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ միջուկային զենքով»։

Տաթև Ֆռանգյան