Փոխվարչապետ Մաթևոսյանը մասակցել է ԱՀԿ-ի արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպմանը

Լուրեր

25.11.2026 | 14:17
Ֆրանսիացի թենիսիստին 4 տարվա որակազրկում է սպառնում դոպինգ ստուգում անցնելուց հրաժարվելու համար
25.11.2026 | 14:09
Առատ ձյան պատճառով որոշ մեքենաների համար փակ է Ջերմուկի և Սիսիանի խաչմերուկների միջև ճանապարհը
25.11.2026 | 14:00
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի մարզի բնակիչների մի մասը մնացել է առանց էլեկտրականության
25.11.2026 | 13:52
Հայաստանում սպասվում է ձյուն և թաց ձյուն․ օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով
25.11.2026 | 13:44
Մբապեն հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակը տվել է թիմակցին
25.11.2026 | 13:33
Էս Սահմանադրությամբ վաղը ցանկացած ցույց անողի կարող են զրկել քաղաքացիությունից․ Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 13:24
Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ․ Ալիև
25.11.2026 | 13:16
Դավիթ Սանասարյանը վերջնական արդարացվեց. դատական երեք ատյանն էլ նրան մեղավոր չի ճանաչել
25.11.2026 | 13:08
«Երևի մտածում են՝ սրանով Քոչարյանը կարող է կալանավայրից զանգի ասի՝ «վեց ձայնը տվե՛ք»․ Լևոն Քոչարյանը՝ Սահմանադրության նախագծի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 12:57
Իսրայելի ՊՆ ղեկավարը հայտարարել է, թե Իրանը քիմիական զենք է մշակում՝ զգուշացնելով հնարավոր հարվածի մասին
25.11.2026 | 12:45
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը ֆինանսավորված է մինչև հունվար
25.11.2026 | 12:30
Զելենսկին կտրուկ է արձագանքել Լուկաշենկոյի՝ Պուտինի մոտ միասին մեկնելու առաջարկին
25.11.2026 | 12:26
Դեկտեմբերի 4–6-ը Երևանում երրորդ անգամ կանցկացվի առողջապահության միջազգային ցուցահանդեսը՝ Healthcare Expo Armenia–ն
25.11.2026 | 12:19
Արթուր Պետրոսյան. «Ես հավատում եմ Գևորգ Ղազարյանին և նրա թիմին»
25.11.2026 | 12:15
«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրինագծի քննարկումը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր մասնակցել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպմանը, որը համախմբել է ավելի քան 500 մասնակցի՝ ԱՀԿ 6 տարածաշրջանից․ տեղեկացնում են փոխվարչապետի աշխատակազմից։

Ձևավորվելով 2010թ․-ին Հայիթիում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո՝ Արագ արձագանքման բժշկական թիմերի նախաձեռնությունն այս տարիների ընթացքում վերածվել է որակյալ բժշկական թիմերի ընդգրկուն ցանցի՝ պատրաստ արտակարգ իրավիճակներում անհապաղ աջակցություն ցուցաբերել բնակչությանը։

Ողջունելով Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման մասնակիցներին՝ փոխվարչապետ Մաթևոսյանը կարևորել է գլոբալ, այդ թվում՝ հանրային առողջապահական ճգնաժամերին արդյունավետ արձագանքելու նպատակով համաձայնեցված և միասնական արձագանք ցուցաբերելու անհրաժեշտությունը։ Այս համատեքստում փոխվարչապետը վերահաստատել է Հայաստանի՝ Արագ արձագանքման բժշկական թիմերի ձևավորմանը և ցանցի արդյունավետ գործունեությանը նպաստելու պատրաստակամությունը։

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության՝ կորոնավիրուսի համավարակին արձագանքելու ուղղությամբ իրականացրած քայլերին՝ փոխվարչապետը նկատել է, որ Հայաստանը ստիպված էր դիմագրավել կրկնակի ճգնաժամի՝ պայմանավորված 2020թ․-ի աշնանը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմով։ Ներկայացնելով սույն թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ագրեսիայի հետևանքները, այդ թվում՝ պայմանավորված քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորմամբ, փոխվարչապետը հատուկ կարևորել է ճգնաժամերին պատրաստվածության և արագ արձագանքման համար ազգային կարողությունների հզորացման անհրաժեշտությունը։