ԵՄ-ն համաձայնեցրել է պատժամիջոցների նոր փաթեթը. ՌԴ-ի համար կսահմանափակվի նավթի արտահանումը և տեխնոլոգիաների հասանելիությունը

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն հոկտեմբերի 5-ին համաձայնության է եկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ։ Այս մասին հայտնել է ԵՄ-ում Չեխիայի նախագահությունը, գրում է Korrespondent-ը։

Մասնավորապես, պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է դեպի Ռուսաստանի Դաշնություն բարձր տեխնոլոգիական արտադրանքի մատակարարման արգելքը, ռուսական կառույցներին ՏՏ, ինժեներական, իրավագիտական ծառայությունների տրամադրում։ Պատժամիջոցները նաև նախատեսում են «ծովային ճանապարհով երրորդ երկրներ սահմանված գինը գերազանցող գնով ռուսական նավթի փոխադրելու, ինչպես նաև դրան վերաբերող հարակից ծառայությունների արգելք»։

ԵՄ սահմանափակումները կանդրադառնան նաև Ռուսաստանից պողպատի արտադրանքի, փայտանյութի, թղթի, սարքավորումների և կենցաղային տեխնիկայի, քիմիական նյութերի, պլաստիկի, ծխախոտի ներմուծմանը։

Բացի այդ, կընդլայնվի անձնական սահմանափակումների պատժամիջոցների ցանկը, ինչպես նաև կսահմանվեն գործող պատժամիջոցները շրջանցելու չափանիշներ։ ԵՄ-ում Լիտվայի մշտական ներկայացուցիչ Առնոլդաս Պրանկևիչյուսը նշել է, որ պատժամիջոցների ցանկում ներառվելու են 35 նոր անձինք և ընկերություններ, որոնք ներգրավված են պատերազմի, կեղծ հանրաքվեների և քարոզչության մեջ։

«Մշտական ներկայացուցիչների կոմիտեում նոր է հաստատվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը, որը ներառում է նավթի գների սահմանափակում, պողպատի, փայտի, մեքենաների, ավիացիայի, պլաստիկի, քիմիական նյութերի ներկրման և արտահանման նոր արգելքներ։ 7 միլիարդ եվրո, տարբեր ծառայությունների արգելք, 35 նոր դեմքեր և ընկերություններ, որոնք ներգրավված են պատերազմում, կեղծ հանրաքվեներին և քարոզչությունը։ Ես ողջունում եմ անդամ երկրների այսօրվա համաձայնությունը պատժամիջոցների ութերորդ փաթեթի վերաբերյալ: Մենք գործեցինք արագ և վճռական: Մենք երբեք չենք ընդունի Պուտինի կեղծ հանրաքվեն կամ Ուկրաինայի որևէ տարածքի բռնակցում: Մենք վճռական ենք շարունակել Կրեմլին ստիպել վճարել այդ ամենի համար»,- գրել է Պրանկևիչուսը Twitter-ում:

ԵՀ ղեկավարը հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի առաջարկների մասին հայտարարել էր մեկ շաբաթ առաջ։

Տաթև Ֆռանգյան