«Հուսանք՝ այն շատ ժամանակ չի խլի»․ Ալիևը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի մշակման մասին

Լուրեր

02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր Ակնայում կրկին անդրադարձել է Հայաստանի հետ հնարավոր խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ նախապատրաստական աշխատանքը շատ ժամանակ չի խլի։

«Մենք ունենք որոշակի լավատեսություն  խաղաղության գործընթացի մասով, քանի որ մի քանի օր առաջ տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, առաջին հանդիպումը  խաղաղության պայմանագրի նախագծի պատրաստման օրակարգով։ Հուսանք՝ այն շատ ժամանակ չի խլի»,-ասել է Ալիևը։

Բացի այդ Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է իրենց առաջարկի 5 սկզբունքների մասին, բնականաբար, ոչինչի չասելով Հայաստանի ներկայացրած առաջարկների մասին։ Հայաստանի դեմ ագրեսիա իրականացրած ու Երևանին պարբերաբար պատերազմով սպառնացող երկրի ղեկավարը ևս մեկ անգամ նշել է, որ «հինգ սկբունքները  միջազգային իրավունքի վրա են հիմնված  ու ներառում են երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը, տարածքային պահանջներից, ուժի կիրառումից ու կամ սպառնալիքից հրաժարումը, սահմանների դելիմիտացիան ու հաղորդակցությունների բացումը»։

Էմմա Չոբանյան