Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումից հետո ամերիկյան ավիակիրը շարժվել է դեպի Ճապոնական ծով

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Միջուկային էներգիայով աշխատող ԱՄՆ ռազմածովային ուժերի Ronald Reagan ավիակիրը շարժվել է դեպի Ճապոնական ծով այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան միջին հեռահարության հրթիռ է արձակել Ճապոնիայի վրայով։ Ռազմանավը կտեղակայվի Հարավային Կորեայից արևելք, հայտնում է VOA-ն՝ հղում անելով հարավկորեացի զինվորականներին։

Ավիակրի վերադարձը Ճապոնական ծով պատասխան կլինի Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակմանը։ Նախկինում Ronald Reagan-ը մասնակցել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ ռազմածովային զորավարժություններին։ Սեպտեմբերի վերջին՝ ավիակիրի զորավարժությունների վայր ժամանելուց մի քանի օր անց, Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով։

Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը Հյուսիսային Կորեան միջին հեռահարության հրթիռ է արձակել, որն անցել է Ճապոնիայի տարածքի վրայով և ընկել օվկիանոսը։ Ճապոնիայի կառավարությունը նախազգուշացում է տարածել՝ խորհուրդ տալով հյուսիսային շրջանների բնակիչներին պատսպարվել ռմբապաստարաններում կամ ամուր շենքերում: Նախազգուշացում է տրվել նաև ամբողջ երկրի օդային տրանսպորտի համար։

Տարեսկզբից Հյուսիսային Կորեան արձակել է 23 հրթիռ, վերջին անգամ այն արձակվել է երեք օր առաջ։

Տաթև Ֆռանգյան