Հունաստանի վարչապետն օգնություն է խնդրում ԱՄՆ-ից՝ Թուրքիայի դեմ․ Էրդողան

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին անդրադարձել է Հունաստանին ու մեղադրանքներ հնչեցրել։ Անադոլու գործակալության փոխանցմամբ՝ Անկարայում Հաջի Բայրամ Վելի համալսարանում ունեցած ելույթում նա հայտարարել է, թե առաջինը, ինչը գալիս է մտքին ժամանակակից Թուրքիայի մասին հիշատակելիս, ոչ միայն տնտեսությունն է, պաշտպանական արդյունաբերությունն ու ռազմական հզորությունը, այլև, իբր, հումանիտար ճգնաժամերի վերաբերյալ սկզբունքային դիրքորոշումը, արդարության ձգտումը։

Նա ափսոսանք է հայտնել միջազգային իրավունքի կոպիտ խախտումների ֆոնին համաշխարհային հանրության անգործության կապակցությամբմ և հիշեցրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման իր կոչը։

Որպես անօրինականության օրինակ՝ նա խոսել է Հունաստանից՝ նշելով, թե հույն զինվորականները, իբր, գաղթականներին թողնում են մահանալու Էգեյան ու Միջերկրական ծովերի մեջտեղում։

«Ցավոք, աշխարհը լռում է՝ նախընտրելով չտեսնել այդ մարդկանց ողբերգությունը։ Միաժամանակ, Հունաստանի վարչապետն օգնություն է խնդրում ԱՄՆ-ից։ Ո՞ւմ դեմ։ Թուրքիայի դեմ։ Ինչ քայլ էլ ձեռնարկեն Աթենքում, Անկարան կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ իր ազգային շահերի համար»,- ասել է Էրդողանը։

Հավելենք, որ Էրդողանը վերջին շրջանում պարբերաբար սպառնում է Հունաստանին՝ Էգեյան ծովում լարվածության աճի ֆոնին։

Էմմա Չոբանյան