Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների օկուպացումն անընդունելի է․ Ժոզեպ Բորել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
Բոլորը

Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների օկուպացումն անընդունելի է ու անհարգալից վերաբերմունք է միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Եվրախորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության բարձրացման հարցի շուրջ քննարկումների ժամանակ:

«Ադրբեջանը ռմբակոծել և գրավել է հայկական տարածքների մի մասը, այն տարածքները, որոնք նաև գտնվում են Հայաստանի տարածքում, նրանք օգտագործել են հրետանի, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր», – ասել է Բորելը՝ նշելով, որ սա չափազանց ցավալի է։

«Այն, ինչ կատարվում է, չափազանց ցավալի է, կա մոտ 300 զոհ, 207-ը՝ հայ։ Կան որոշ օկուպացված տարածքներ, ինչը բացարձակապես անընդունելի է և անհարգալից վերաբերմունք է միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ։ Ուժերն այնքան մոտ են, որ նոր բախման վտանգ կա»,- հայտարարել է ԵՄ Գերագույն ներկայացուցիչը՝ հավելելով, որ ադրբեջանական ուժերը պետք է դուրս բերվեն։

«Ադրբեջանը իսկապես մեզ տալիս է, ավելի ճիշտ՝ վաճառում է վառելիք՝ միլիարդավոր խորանարդ մետր գազ, և շնորհիվ այս տարի կնքված համաձայնագրի մենք կունենանք ծավալների էական ավելացում՝ 8-12 միլիարդ խորանարդ մետր։ Կարող եմ վստահեցնել՝ դրա դիմաց քաղաքական զիջումներ չեն արվել, Եվրահանձնաժողովի նախագահն անձամբ է մեկնել Ադրբեջան՝ այս գործարքը բանակցելու համար։ Դա հնարավորություն կտա ստանալ էներգակիրներ, որոնց կարիքը եվրոպացիներն այնքան ունեն այս ձմեռ»,- ասել է Բորելը:

Տաթև Ֆռանգյան