Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը

Լուրեր

03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը բաց նամակ է հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
03.11.2026 | 14:04
Կիմի Չեն Ընի քույրը հերքում է Binance-ի՝ 6 միլիարդ դոլարի հափշտակության հաքերային հարձակմանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը
03.11.2026 | 13:52
Համաներումը կարող է բխել դատապարտյալների, բայց ոչ Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գլխավոր դատախազը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է համագործակցությունը զարգացնելու օրակարգը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Դեսպանը շնորհավորել է Աննա Վարդապետյանին ժողովրդավարական զարգացումների համատեքստում կարևոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ ԱՄՆ կառավարությունը միտված է ընդլայնելու առկա համագործակցությունը Հայաստանի գլխավոր դատախազութան հետ:

Աննա Վարդապետյանը կարևորել է ԱՄՆ դեսպանի հետ հանդիպումը՝ նշելով, որ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներին աջակցող երկրի գործընկերների հետ համագործակցության օրակարգը զարգացնելու պատրաստակամություն ունի: Այդ համատեքստում ընդգծվել է դեսպանության ներդրումը Հայաստանի դատախազների մասնագիտական որակավորման զարգացման գործընթացում:

Դեսպանի խնդրանքով, գլխավոր դատախազը ներկայացրել է Դատախազության առաջնահերթությունները, դրանք են՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի զարգացումն ու պատերազմական հանցագործությունների քննության արդյունավետության բարձրացումը:

Անդրադառնալով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ Աննա Վարդապետյանը նշել է. «Ժողովրդավարական արժեքներն ու մարդու իրավունքները կրկին կանգնած են մարտահրավերների առաջ, և դրանց դիմակայելու Հայաստանի ջանքերին օգնության պետք է հասնեն այդ արժեքները կրող պետությունները՝ ի դեմս ԱՄՆ-ի»: Այս առումով Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից հասցեական արվող հայտարարությունները՝ վերահաստատելով Հայաստանի դիրքորոշումն այն մասին, որ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժը պետք է անհապաղ դուրս բերվի, հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն և պետք է պահպանվի հրադադարը:

Հանդիպման ընթացքում գլխավոր դատախազ Վարդապետյանը և դեսպան Թրեյսին քննարկել են նաև օրակարգային այլ հարցեր»: