Թբիլիսիում հայերեն գրություններով մարմարե տապանաքարեր են հայտնաբերվել. ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի մշակույթի նախարարության և Թբիլիսիի 104-րդ հայկական դպրոցի կենտրոնում` հողային աշխատանքերի ընթացքում, հայտնաբերվել են բազալտե տապանաքարեր առանց գրությունների։

Aliq Media-ն գրում է, որ այսօր արդեն հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով մարմարե տապանաքարեր:

Հայազգի հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ ներկայիս մշակույթի նախարարության և Թբիլիսիի 104-րդ դպրոցի տարածքում 14-րդ դարից ի վեր գտնվել է վիրահայոց թեմի ամենակարևոր առաջնորդանիստ եկեղեցին, որ օծված էր «Սուրբ Աստվածածին» անվամբ, բայց ամբողջ համալիրը կոչվել է «Վանքի մայր տաճար» կամ «Վանքի եկեղեցի»:

«Դա եռագմբեթ հսկայական շինություն է եղել, առանձին զանգակատնով. շուրջբոլորը եղել են կրթական, մշակութային կենտրոններ: Եվ հենց այստեղ է հիմնադրվել հայկական ամենահայտնի դպրոցներից՝ Ներսիսյան դպրոցը»,- ասում է Չիդիլյանը:

Նրա խոսքով, արդեն կոմունիստական անաստվածության տարիներին, երբ ոչնացվում էին տասնյակ հազարավոր եկեղեցիներ՝ ոչնչացվել է նաև «Թիֆլիսի Վանքի մայր տաճարը»:

Ըստ հասարակական գործչի, հայտնաբերված տապանաքարերի մասին արդեն տեղյակ են մշակույթի նախարարությունում: Չիդիլյանի խոաքով, սպասվում է, որ աշխատանքների ընթացքում նոր նմուշներ ևս կհայտնաբերվեն:

«Այս պահին հայտնաբերվել է նաև 2 դամբարան, որտեղ ոսկորներ կան: Երեկ տեղում հանդիպում է կայացել վիրահայ թեմի առաջնորդ հայր Կիրակոս Դավթյանի, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթի և մշակույթի նախարար Թեա Ծուլուկիանիի հետ. որոշում է կայացվել հայկական եկեղեցու ավանդույթներով գտածոները վերադարձնել հայ համայնքին»,- ասում է հասարակական գործիչը:

Չիդիլյանը նկատում է՝ այդ տարածքում դեռ շատ մասունքներ և տապանաքարեր կգտնվեն, քանի որ Վանքը, բացի կրթական, կրոնական կենտրոն լինելուց, նաև ազգային պանթեոն է եղել:

«Այստեղ են թաղված եղել Ալեքսանդր Մանթաշյանը՝ իր կնոջ հետ, գեներալներ Հակոբ Ալխազովը, Արշակ Տեր-Ղուկասովը, հասարակական գործիչներ Աբգար Հովհհանիսյանը («Արձագանք» թերթի հիմնադիր, խմբագիր), Պետրոս Սիմոնյանը («Մեղու Հայաստանի» թերթի խմբագիր), վիրահայ թեմի առաջնորդներ Գաբրիել Այվազովսկին (Հովհաննես Այվազովսկու ավագ եղբայրը) և այլն, նաև Գաբրիել Սունդուկյանը, նաև Թբիլիսիի երկարամյա քաղաքապետ Ալեքսանդր Մատինյանցը»,- ասում է Չիդիլյանն ու հավելում, որ, ըստ իր հետազոտության արդյունքների, 80 հայտնի հայեր են թաղված եղել այդ տարածքում:

Ըստ նրա, երբ կոմունիստական իշխանությունները քանդել են հայկական եկեղեցին, դրա հետ միասին քանդել են նաև ամբողջ գերեզմանատունը. մարմարե քարերն օգտագործել են որպես շինանյութ՝ ներքին հարդարման համար.

«Այն ժամանակվա կարևոր շենքերի կառուցման համար օգտագործել են այդ մարմարե քարերը. դրանք են՝ Մարքսիզմ–լենինիզմի անվան ինստիտուտը, այսօրվա խորհրդարանի շենքը և այլն»:

Չիդիլյանի կարծիքով, տապանաքարերը պահպանվել են, քանի որ շինարարական աղբի տակ են մնացել:

«1960-ական թվականներին, երբ այդ տարածքում սկսել են կառուցել ներկայիս մշակույթի նախարարությունը, գտնվել է Կոմս Միքայել-Լորիս Մելիքովի աճյունը, որն այժմ տեղափոխված է Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի»,- հավելում է Չիդիլյանը:

Նա նաև ընդգծում է՝ ամեն վայրկյան շինաշխատանքի անցկացման վայրում նոր կարևոր նմուշներ են հայտնաբերվում:

Չիդիլյանը «Ալիք Մեդիային» տրամադրել է նաև տապանաքարերից մեկի վրայի հետևյալ անոտացիոն տարբերակը.