Փաշինյանը Վլադիվոստոկում մերժել է Պուտինի՝ Միութենական պետություն մտնելու առաջարկը, ապա Ադրբեջանը հարձակվել է․ Դավիթ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «հերթական անհեթեթություն» է անվանել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող ՀԺ-ում հապարակված հոդվածի այն մասը, որտեղ նշված է․ «Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» Միութենական պետության կամ Ռուսաստանի մաս։ Ու եթե Ուկրաինայի դեպքում նման արդյունքի համար ՌԴ-ն օգտագործում է ռուսական և, գուցե, բելառուսական զորքերը, Հայաստանի դեպքում օգտագործում է Ադրբեջանի և որոշ չափով էլ՝ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը»։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ Դմիտրի Պեսկովը ստում է, իրականում ՌԴ նախագահն առաջարկ արել է ՀՀ ղեկավարությանը՝ Միութենական պետության մաս դարձնելու ՀՀ-ն։

«Պեսկովը ստում է։ «Հայկական ժամանակ»-ում գրվածը 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը։ Միութենական պետությանն անդամակցելու առաջարկը հնչել է Վլադիվոստոկում, երբ Փաշինյանը վերջերս գնացել է այնտեղ։ Միգուցե մինչ այդ էլ է հնչեցվել, չգիտեմ, բայց այն, որ դրա մասին խոսվել է նաև Վլադիվոստոկում, փաստ է։ Պուտինն առաջարկել է Փաշինյանին՝ ՀՀ-ն մտցնել Միութենական պետություն, Փաշինյանը մերժել է», պնդում է Դավիթ Ստեփանյանը։

Ըստ փորձագետի՝ Հայաստանի կողմից մերժմանը հետևել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական հարձակումը ՀՀ սահմանների վրա, որի ժամանակ հայկական կողմը գրեթե 200-ի հասնող զոհեր տվեց։ Դավիթ Ստեփանյանն այստեղ ընդգծում է ՌԴ-ի ոչ ադեկվատ պահվածքի փաստն ադրբեջանական հարձակմանը, երբ Մոսկվան չդատապարտեց ՀՀ-ի վրա հարձակումը, անգամ չընդունեց, որ Ադրբեջանն է ագրեսոր կողմը, որ ներխուժել է ՀՀ սուվերեն տարածքներ։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող ՀԺ-ում Միութենական պետություն մտնելու՝ ՀՀ-ին ուղղված պարտադրանքի վերաբերյալ շարադրանքում հրապարակվել է նաև հետևյալ տեղեկատվությունը․ «Ռուսաստանի գործողությունների իմաստը հետևյալն է՝ ցույց տալ Հայաստանի անվտանգային խոցելիությունը, որպեսզի վերջինս րոպե առաջ դիմի «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության մաս դառնալու համար։ Այս տրամաբանությունը զարգացնելու քայլերը Ադրբեջանի ագրեսիվությունն է, ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքի իներտությունը, Ռուսաստանի քաղաքական իներտությունը և Հայաստանին զենքի մատակարարման պարտավորությունները չկատարելը։ Վերջին գործիքի կիրառումը պատահական չէ և օգտագործվել է նաև նախկինում, զորօրինակ՝ 2016-ի պատերազմից առաջ և հետո։ Հայաստանը պետք է հնարավորինս խոցելի լինի, որ հնարավորինս պինդ գրկի Ռուսաստանին»։

Դավիթ Ստեփանյանն այս փաստով է պայմանավորում ՌԴ-ի կոչերի անադեկվատությունն ադրբեջանական ագրեսիային․ «Ես այստեղ նոր բան չեմ տեսնում, և այս ամենը միանշանակ համապատասխանում է իրականությանը։ Ես կուզենայի նշել, որ վարչապետի կողմից գրագետ քայլ է արվում, երբ հրապարակվում է այդ ինֆորմացիան։ Ես կարծում եմ՝ դա շուտվանից պետք է արվեր, քանի որ Փաշինյանին մեղադրում են, թե նա ՀՀ-ն ծախում է, թուրքի ագենտ է և այլն։ Այդ հիմարությունները նույնիսկ չեմ ուզում կրկնել։ Խաղաքարտերը բացվում են իրականում։ Մեր ղեկավարությունն իրականում պայքար է մղում ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության համար, միգուցե՝ ժամանակ առ ժամանակ ոչ այնքան գրագետ և ոչ հմուտ, բայց պայքարը գնում է։ Երկերեսանիություն կլինի, եթե ասենք, որ դա սուտ է»։

Ուկրաինայի դեմ պատերազմում պարտվող ՌԴ-ի կողմից ՀՀ-ին ուղղված պարտադրանքը՝ մտնել Միութենական պետություն, ըստ փորձագետի՝ ևս մեկ անգամ փաստում է, որ անվտանգային ճգնաժամում գտնվող ՀՀ-ն չունի ժամանակ, և իշխանությունները շատ կոնկրետ քայլեր պիտի ձեռնարկեն՝ Արևմուտքի հետ գործակցությունը խորացնելու համար։ Ըստ նրա՝ ՀՀ-ն պետք է գործի Հարավային Կովկասում ԱՄՆ-ի գործողություններին և շահերին համապատասխան, որն է՝ ՌԴ-ին տարածաշրջանից հեռացնելը։ Այդ ուղղությամբ քայլ անելու պարագայում, ըստ Ստեփանյանի, ՀՀ-ն ԱՄՆ-ից կստանա անվտանգային երաշխիքներ՝ պետք կլինի ԱՄՆ-ի հետ կնքել անվտանգության երաշխավորման պայմանագիր, և նպատակադրվել ժամանակի ընթացքում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ․ «Անվտանգությունն ունի գին, և ՀՀ-ն պետք է վճարի այդ գինը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան