Վարչապետն ընդունել է «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերության պատվիրակությանը․ քննարկվել է կենսաթոշակային ֆոնդերի գործունեությանը վերաբերող հարցեր

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերության (C-Quadrat Investment Group) հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքսանդր Շյուցին և նրա գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

«Վարչապետը կարևորել է «Ցե-Կվադրատ»-ի (գերմանական «Ամպեգա Ասեթ Մենեջմենթ» ընկերության հետ համատեղ) ներգրավվածությունը ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործընթացում՝ ի դեմս «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության:

Ալեքսանդր Շյուցը նշել է, որ Հայաստանը հուսալի գործընկեր է, և «Ցե-Կվադրատ»-ը շահագրգռված է շարունակելու մասնակցությունը ՀՀ կենսաթոշակային համակարգի զարգացման գործընթացին, ձևավորելու երկարաժամկետ համագործակցություն:

Հանդիպմանը քննարկվել են «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի գործունեությանը, եկամտաբերությանը, այդ առնչությամբ հանրային իրազեկվածությանը վերաբերող և այլ հարցեր: Վարչապետ Փաշինյանին տեղեկատվություն է ներկայացվել ընթացիկ արդյունքների վերաբերյալ, մտքեր են փոխանակվել միջազգային ֆինանսատնտեսական իրավիճակով պայմանավորված մարտահրավերների և գնաճային զարգացումներին համահունչ արձագանքելու կարևորության շուրջ:

Վարչապետն ընդգծել է՝ Կառավարությունը կարևորում է կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցներին բարձրակարգ ծառայությունների մատուցումը և հանրության հետ ակտիվ հաղորդակցությունը, որը կնպաստի թափանցիկության, հանրային հաշվետվողականության ավելացմանը, հանրային վստահության բարձրացմանը, կենսաթոշակային բարեփոխման արդյունավետ իրականացմանը»,- ասված է հաղորդագրությունում։