Վրաստանը խզում է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները
Քաղաքականություն
29.05.2018 | 17:43Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Դավիթ Դոնդուան հայտարարել է, որ երկիրը սկսել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման գործընթացը, որը պայմանավորված է Սիրիայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչմամբ. հայտնում է russian.rt.com-ը:
«Վրաստանը սկսել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման գործընթացը»,-ասել է Դոնդուան:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: