Փարիզը ցնցված է Ադրբեջանի բանակի կողմից հայ ռազմագերիների գնդակահարությունից․ Ֆրանսիայի ԱԳՆ
Քաղաքականություն
04.10.2022 | 11:40Ֆրանսիայի ԱԳՆ-ն անդրադարձել է ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութին։
«Ադրբեջանական բանակի կողմից հայ ռազմագերիների մահապատժի տեսանյութը խորապես ցնցող է։ Ֆրանսիան ի գիտություն է ընդունում այդ գործողությունների առնչությամբ Ադրբեջանի կողմից հայտարարված հետաքննության մեկնարկը և կոչ է անում մեղավորներին ենթարկել պատասխանատվության։ Ֆրանսիան կոչ է անում ազատ արձակել դեռևս կալանքի տակ մնացող բոլոր հայ գերիներին»,-ասվում է հայտարարության մեջ։
Էմմա Չոբանյան