Հայ զինվորների գնդակահարության տեսանյութն արդեն ներկայացվել է միջազգային դատարաններին
Հասարակություն
03.10.2022 | 20:47Հայ զինվորների գնդակահարության տեսանյութն արդեն ներկայացվել է միջազգային դատարաններին։ Այս մասին տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
«Հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ Արդարադատության միջազգային դատարան ներկայացված պահանջների շրջանակներում այսօր նշված դատարաններին է ներկայացվել սույն թվականի հոկտեմբերի 2-ին սոցիալական ցանցերում շրջանառված հայ զինծառայողների սպանության տեսանյութը՝ ևս մեկ անգամ ընդգծելով Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի հիմնարար իրավունքների խախտման փաստը»,-նշված է հաղորդագրության մեջ: