«Բաքվին ագրեսիայի մեջ մեղադրող յուրաքանչյուր ադրբեջանցի դավաճան է»․ Ադրբեջանի մեջլիսի պատգամավորների հերթական հիստերիան

Լուրեր

27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
27.07.2026 | 16:33
Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար
27.07.2026 | 16:22
Անդրեա Պիրլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը ռուսական ընկերության հետ համագործակցության պատճառով
27.07.2026 | 16:12
Ով է առաջինը, ով է նահանջել․ Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակը
27.07.2026 | 15:58
Լիտվան ցանկանում է երկրում ելույթ ունեցող ռուս արտիստներին պարտավորեցնել՝ հակապատերազմական հռչակագիր ստորագրեն
27.07.2026 | 15:49
ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակումն» Ուդմուրտիայում․ Զելենսկին հայտնել է սահմանից 1300 կմ հեռավորության նավթային օբյեկտներին հարվածի մասին
27.07.2026 | 15:40
Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը․ ԿԳՄՍՆ
27.07.2026 | 15:31
Մ-17 ԱԱ. Երկու հայ ըմբիշներ կիսաեզրափակիչ են դուրս եկել Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 15:20
ԵՄ-ն քննարկում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների «փաթեթներից» հրաժարվելու հարցը՝ որոշ երկրների վետոյից խուսափելու համար
27.07.2026 | 15:10
Ծեծի ենթարկված Կոնջորյանի եղբայրը հիվանդանոցում է // Զելենսկին պնդում է՝ Պուտինը մոբիլիզացիա է անելու․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 15:03
Կոլումբիայի նորընտիր նախագահը հայտնել է Ադրբեջանում երկրի դեսպանատունը փակելու մասին
27.07.2026 | 14:56
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
27.07.2026 | 14:46
Իրանը սպառնում է Ուկրաինային՝ Կասպից ծովում նավի վրա հարձակումից հետո
27.07.2026 | 14:37
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծել են․ տեսանյութ է տարածվել, որում հնչող հայհոյանքները վերագրվում են նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել բոլոր այն ադրբեջանցի գործիչներին, որոնք դեմ են հանդես եկել Հայաստանի դեմ Բաքվի վերջին ագրեսիային ու խաղաղության կոչեր են հնրեցնում։ Մասնավորապես, Միլի Մեջլիսի պատգամավոր Բահրուզ Մագերամովը նշել է, որ խաղաղությունն անհրաժեշտ է, սակայն ադրբեջանական կեղծ թեզերով նա Հայաստանին մեղադրել է «սադրանքների ու ռևաշիստական վարքագծի» համար։

Նա նշել է, որ չնայած ամենին՝ ցանկանում են «վերջնական խաղաղության շուտափույթ հաստատում և անհրաժեշտ են համարում այս գործընթացում ակտիվացնել քաղաքացիական հասարակության ինստիտուտները»։

«Սակայն վերջին օրերին տարածված խաղաղության կոչը ես համարում եմ Ադրբեջանի դեմ տեղեկատվական պատերազմի մի մաս։ Յուրաքանչյուր ադրբեջանցի, որն աջակցում է «խաղաղության կոչին»՝ մեղադրելով Ադրբեջանին ագրեսիայի մեջ, հանդիսանում է դավաճան նիհիլիստ, ռևանշիստ, որը ծառայում է հայկական շահերին, սպառնալիք է խաղաղությանն ու կայունությանը»,- հայտարարել է ադրբեջանցի պատգամավորը՝ նշելով, որ քաղաքացիական հասարակության խնդիրն է՝ ձևավորել փոխվստահության մթնոլորտ, մինչդեռ այդ մարդիկ «աններելի դավաճանություն են անում՝ ագրեսոր համարելով իրենց հողը պաշտպանող նահատակներին»։

«Եթե հիշում եք՝ պատերազմի ժամանակ ապազգային տարրերը նույն թեզով բացահայտ զրպարտում էին ադրբեջանական պետությունը, բանակն ու մեզ մեղադրում ագրեսիայի մեջ։ Այսօր էլ ընտրելով ավելի նենգ մարտավարություն խաղաղության կոչի ֆոնին՝ ադրբեջանական բանակն անվանում են զավթողական։ Կարծում եմ՝ ադրբեջանական հասարակությունն իր դիրքորոշումը պետք է արտահայտի այս հարցում»,- ասել է Մագերամովը։

Մեկ այլ պատգամավոր՝ Մեջլիսի Միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սահիբ Ալիևը նշել է, որ «նման մարդիկ ձևով են ադրբեջանցի, ոչ թե բովանդակությամբ»։

«Դրա համար  իրենց «ադրբեջանցի» կոչող տրոլները փորձում են վարկաբեկել մեր բանակի հերոսությունն ու բարձր պրոֆեսիոնալիզմը սոցցանցերում հակառակորդի սադրանքները կանխելու հարցում՝ Ադրբեջանին մեղադրելով գոյություն չունեցող ագրեսիայի մեջ։ Սակայն ինչպես նրանց դավաճանական պահվածքը Ղարաբաղյան երկրորդ պատերազմից առաջ և դրա ընթացքում արդյունք չտվեց, այնպես էլ դրանից հետո արդյունք չի տա։ Նրանց դավաճանությունն ու անպատվությունը երբեք չեն մոռացվի և չպետք է մոռացվեն»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը։

Մեջլիսի փոխնախագահ Ադիլ Ալիևն էլ հայտարարել է, թե «կան ուժեր, որոնք ցանկանում են ստվերել Ադրբեջանի հաղթանակը»։

«Ժողովրդի հացն են ուտում, դիվերսիայով են զբաղվում։ Նրանք դարձել են թշնամի պետությունների գործիք»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ նրանք երկրի ներսում և արտերկրում «լեզուները երկարացնում են Ադրբեջանի ժողովրդի, նահատակների ու պատերազմի մասնակիցների նկատմամբ»։

Հավելենք, որ ավելի վաղ էլ Ադրբեջանի իշխող «Յենի Ադրբեջան» կուսակցության ակտիվիստները համացանցում #xainitanı («ճանաչեք դավաճաններին») հեշթեգն էին սկսել տարածել՝ ընդդիմադիրների, բլոգերների, ակտիվիստների լուսանկարներով, որոնք դեմ են արտահայտվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին ռազմական ագրեսիային, կասկածի տակ դրել ադրբեջանական գործողությունների նպատկահարմարությունը ու դեմ են պատերազմին։

Բացի այդ, 30-օրյա ազատազրկման է դատապարտվել Demokratiya1918 (D18) շարժման նախագահ Ահմադ Մամադլին, որը սոցցանցերի իր էջում գրել էր, որ Իլհամ Ալիևը պատասխան է տալու իր բոլոր հանցագործությունների համար, որոնք կատարել է ոչ միայն ադրբեջանցի, այլև հայ ժողովրդի դեմ։

Էմմա Չոբանյան