Ի՞նչ է քննարկվում փակ դռան հետևում. Սամվել Ալեքսանյանն ու Հակոբ Բեգլարյանն այս պահին Վահրամ Բաղդասարյանի աշխատասենյակում են

Լուրեր

13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
Բոլորը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Սամվել Ալեքսանյանն ու Հակոբ Բեգլարյանն այս պահին գտնվում են խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի աշխատասենյակում։ Առաջին հայացքից թվում է, որ այդ ամենում որևէ արտառոց բան չկա, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված պատգամավորները խորհրդարան են գալիս միայն նիստերի օրերին, այն էլ՝ քվեարկությանը մասնակցելու նպատակով, ուստի առնվազն ուշագրավ է նրանց՝ խորհրդարան գալու փաստը։

Թեև այսօր խմբակցության նիստ կա, բայց նշված պատգամավորները խմբակցության նիստերին ևս ուշ-ուշ են ներկայանում։ Նշենք, որ վերջին օրերին ԱԱԾ-ն իր հայտարարած կոռուպցիոն սխեման բացահայտելու շրջանակում ստուգումներ է իրականացնում Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում։

Այսօր Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց պետությանը չխաբել և վերադարձնել չմուծած հարկերը, այլապես ԱԱԾ-ն դա կանի շատ արագ, կոշտ և օրինական ճանապարհով։ Թե ինչ են գործարար պատգամավորներն այս պահին քննարկում ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ, հայտնի չէ։

Հանդիպումից հետո կփորձենք զրուցել Սամվել Ալեքսանյանի և Հակոբ Բեգլարյանի հետ։