Կոչ ենք անում Թուրքիային վերացնել շրջափակումը, իսկ Ադրբեջանին՝ դադարեցնել Արցախի դեմ ագրեսիան. ԱՄՆ կոնգրեսական
Քաղաքականություն
29.05.2018 | 13:31ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի կապակցությամբ թվիթերի իր էջում գրառում է կատարել:
«Մենք նշում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը: Կոչ ենք անում Թուրքիային վերացնել շրջափակումը, իսկ Ադրբեջանին՝ դադարեցնել Արցախի դեմ ագրեսիան»,- գրել է Շերմանը: