Էրդողանը Բունդեսթագի փոխնախագահի դեմ հայց է ներկայացրել՝ իրեն «կոյուղու առնետ» անվանելու համար

Լուրեր

02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
02.11.2026 | 14:00
«Գաղտնի պլանը» ՌԴ-ի և ԵՏՄ-ի որոշ շրջանակներում ունի աջակցություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:55
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:52
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ
02.11.2026 | 13:47
Սահմանազատման հաջորդ փուլը կարող է անցկացվել Սյունիքում՝ TRIPP-ի հատվածում. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:44
Փաշինյանը պետական հեղաշրջման մասին հայտարարեց. Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:36
«Ճնշումը հակառակ ուղղությամբ է լինելու»․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:27
Միակ երաշխիքը ստորագրված խաղաղության պայմանագիրն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:19
ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել ԵՏՄ սահմաններից դուրս նավթաքիմիական արտադրանքի որոշ տեսակների արտահանման համար
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քյոլնում իր փաստաբանի միջոցով հայց է ներկայացրել Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Կուբիցկիի դեմ՝ իրեն վիրավորելու ու զրպարտելու համար, գրում է Greek City Times-ը։

Հիշեցնենք, որ օրերս Կուբիցկին նախընտրական միջոցառման ժամանակ վիրավորել էր Էրդողանին՝ նրան անվանելով «կոյուղու առնետ» և մեղադրել նրան փախստականների հարցը որպես Եվրոպայի վրա քաղաքական ճնշում գործադրելու գործիք օգտագործելու համար։ Այս հարցով նույնիսկ Թուրքիայի ԱԳՆ էր կանչվել Անկարայում Գերմանիայի դեսպանը։

Էրդողանի փաստաբան Մուսթաֆա Քափլանն իր հայցում նշել է, որ ըստ Der Spiegel-ի՝ «կոյուղու առնետ» տերմինը վերաբերում է մարդուն, որը բարոյապես ստորադաս և զզվելի է և պնդում է, որ խոսքը ոչ թե իրական քննադատության, այլ զրպարտության մասին է։ Նա նաև կրոնական պատճառներն է մեջբերում։

«Իսլամը մերժում է նման վիրավորանքները»,- գրել է Քափլանը և հավելել, որ Կուբիցկիի մեկնաբանությունները ոչ մի կապ չունեն փախստականների քաղաքականության հետ, և  «ապացուցված չէ, որ Թուրքիայի նախագահը փախստականներին օգտագործում է որպես ճնշման միջոց»:

Էմմա Չոբանյան