Զապորոժիեում մարդասիրական ավտոշարասյան գնդակոծությունը տասնյակ մարդկանց կյանք է խլել

Լուրեր

03.11.2026 | 11:03
Փաշինյանը դատի է տվել լրատվամիջոցին՝ իր և Աննա Հակոբյանի բաժանման մասին «զրպարտություն համարվող տեղեկությունները» հերքելու պահանջով
03.11.2026 | 10:50
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզու թիրախներին․ CBS News
03.11.2026 | 10:32
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
03.11.2026 | 10:20
Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 10:12
Ծաղկաձորում 1,35 հա հողամասի առուվաճառքն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 127,5 մլն դրամ
03.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 09:54
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին ժամանել է Հայաստան
03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
Բոլորը

Սեպտեմբերի 30-ի առավոտյան Զապորոժիեից ելքի ժամանակ գնդակոծության տակ է հայտնվել քաղաքացիական մարդասիրական շարասյունը։ Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ գրոհի հետևանքով զոհվել է 23 մարդ, 28-ը՝ վիրավորվել, փոխանցում է VOA-ն։

Ուկրաինան գրոհների մեջ մեղադրել է Ռուսաստանին։

«Մարդիկ կանգնել էին՝ մուտք գործելու ժամանակավորապես օկուպացված տարածքներ, որպեսզի իրենց հետ տանեին իրենց հարազատներին ու օգնություն հասցնեին»,- գրել է Զապորոժիեի ղեկավար Ալեքսանդր Ստարուխը։

Վաղը Զապորոժիեի մարզում զոհվածների հիշատակին սգո օր կլինի։

Ուկրաինական կողմի նախնական տվյալներով՝ Զապորոժիեի ուղղությամբ 16 հրթիռ է արձակվել «С-300» զենիթահրթիռային համակարգերից։

Ռուսաստանը գնդակոծության մեջ մեղադրել է Ուկրաինային։ Մեկ ժամ անց Զապորոժիեի շրջանի օկուպացիոն վարչակազմի ներկայացուցիչ Վլադիմիր Ռոգովը նույնպես հայտնել է, որ գնդակոծվել է խաղաղ բնակիչներով մեքենաների շարասյունը։ Նրա խոսքով՝ զոհվել է 23, վիրավորվել՝ 34 մարդ։

Զապորոժիեի շրջանի մայրաքաղաք Զապորոժիեն գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ։ Տարածաշրջանի մի մասը, սակայն, օկուպացված է ռուսական զորքերի կողմից։ Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրելու Զապորոժիեի և Խերսոնի շրջանների անկախությունը ճանաչելու մասին։ Սպասվում է, որ մի քանի ժամից նա փաստաթղթեր կստորագրի դրանց անեքսիայի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու վերաբերյալ։

Տաթև Ֆռանգյան