Տարբեր ենթակառուցվածքների աստղեր տարբեր էվոլյուցիոն փուլերում են գտնվում. Բյուրականի աստղադիտարանի բացահայտումը

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողները ցույց են տվել, որ տարբեր ենթակառուցվածքների աստղեր տարբեր էվոլյուցիոն փուլերում են գտնվում և հաստատել են արտահայտված կապ աստղերի էվոլյուցիոն տարիքի և նրանց շրջապատող գազափոշային նյութի հատկությունների միջև. տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

««Աստղաֆիզիկայում աստղառաջացման գործընթացի հետ կապված խնդիրների ուսումնասիրությունը շատ մեծ նշանակություն ունի: Մեր կողմից ներկայացված «IRAS05168+3634 աստղառաջացման տիրույթի կառուցվածքը» աշխատանքում ցույց ենք տվել, որ տարբեր ենթակառուցվածքների աստղեր տարբեր էվոլյուցիոն փուլերում են գտնվում, և կա լավ արտահայտված կապ աստղերի էվոլյուցիոն տարիքի և նրանց շրջապատող գազափոշային նյութի հատկությունների հետ: Աշխատանքում տվյալ աստղառաջացման տիրույթի համար պարզաբանվել են որոշակի օրինաչափություններ աստղային բնակչության և նրանց մայր ամպի գազափոշային միջավայրի միջև», – ասաց ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Ելենա Նիկողոսյանը: Ըստ նրա՝ կատարված վերլուծությունը ցույց է տվել, որ ամենամեծ միջաստղային նյութի խտություն և զանգված ունեցող ենթատիրույթները պարունակում են I դասի էվոլյուցիոն փուլ ունեցող երիտասարդ աստղային օբյեկտների ամենամեծ տոկոսը։ «Բոլոր ենթատիրույթներում աստղերի էվոլյուցիոն տարիքի լայն բաշխումը (105-ից մինչև 107 տարի) վկայում է, որ դիտարկվող աստղառաջացման տիրույթում աստղերի ձևավորման ընթացքն ունի ինքնաբուխ և հաջորդական խտացումների բնույթ։ Այն ենթատիրույթներում, որտեղ սկզբնական, մայր մոլեկուլային ամպի զանգվածն ավելի մեծ է, այս ընթացքը, հավանաբար, ավելի ակտիվ է և երկարատև»,– ասաց Ելենա Նիկողոսյանը:

Հետազոտությունն իրականացվել է «Աստղառաջացման տիրույթներ` ձևավորում և էվոլյուցիա» առաջատար հետազոտությունների աջակցության 21AG-1C044 գիտական թեմայի շրջանակում։ Գիտական արդյունքի վերաբերյալ հոդված է տպագրվել «Astrophysics and Space Science» աստղագիտության, աստղաֆիզիկայի և տիեզերական գիտությունների միջազգային ամսագրում: Աշխատանքի արդյունքները զեկուցվել են Շվեդիայի Չալմերսի տեխնոլոգիական համալսարանում 2022թ. հունիսի 20-24-ին տեղի է ունեցած «From Stars to Galaxies II» միջազգային գիտաժողովի ժամանակ:

Գիտական արդյունքի չորս համահեղինակներից երեքը երիտասարդ գիտաշխատողներ են»,- ասված է հաղորդագրությունում։