Ադրբեջանն իրականացնում է Արցախում և մերձակա տարածքներում հայկական ներկայության պատմական ապացույցները բնաջնջելու քաղաքականություն․ ԿԳՄՍ նախարար

Լուրեր

03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
Բոլորը

2022 թ. սեպտեմբերի 28-30-ը Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում ընթանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովը», որին մասնակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը: Հայաստանյան պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Սեպտեմբերի 29-ին Վահրամ Դումանյանը զեկույցով հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» «Ժառանգությունը և մշակութային բազմազանությունը ճգնաժամի ժամանակ» թեմատիկ նիստում:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, դիմելով անդամ պետությունների ներկայացուցիչներին, մասնավորապես ասել է.

«Պատիվ ունեմ ողջունելու ձեզ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի շրջանակում և իմ խորին շնորհակալությունը հայտնել Մեքսիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը՝ հյուրընկալելու համար:

«Ժառանգությունն ու մշակութային բազմազանությունը ճգնաժամի ժամանակ» թեման չափազանց կարևոր է, և հաճախ պահանջում է միջազգային ներգրավվածություն: Հայաստանի համար շատ կարևոր է ներկայումս Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող Լեռնային Ղարաբաղի (Արցախի) տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը։

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել հայկական ավելի քան 2000 պատմամշակութային հուշարձաններ, ինչպես նաև 12 պետական թանգարաններ և պատկերասրահներ՝ 21000 նմուշներով։ Այս պատմական վայրերի պահպանման հետ կապված լուրջ մտահոգություններ կան՝ հաշվի առնելով վերջին մի քանի տասնամյակների ընթացքում իր տարածքներում հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման՝ Ադրբեջանի հայտնի և փաստագրված պրակտիկան, օրինակ՝ Նախիջևանի դեպքում։ Ադրբեջանն իրականացնում է Արցախում և մերձակա տարածքներում հայկական ներկայության պատմական ապացույցները բնաջնջելու քաղաքականություն՝ հայկական հուշարձանների և մշակութային վայրերի միտումնավոր ոչնչացման միջոցով։

Արցախում 2020 թվականի 44-օրյա պատերազմից ի վեր Հայաստանը շարունակաբար իրազեկում է միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղում և սահմանին տիրող իրավիճակի մասին։ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա է ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի մի քանի ուղղություններով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Գորիս, Ջերմուկ, Վարդենիս, Կապան, Սոթք քաղաքների և հարակից գյուղերի ուղղությամբ։

Ադրբեջանական ագրեսիան հանգեցրել է հարյուրավոր մարդկային կորուստների, այդ թվում՝ Հայաստանի խաղաղ բնակչության շրջանում։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների պատճառով այժմ վտանգի տակ է գտնվում թիրախային շրջանների հարուստ մշակութային ժառանգությունը՝ ներառյալ ավելի քան 500 հուշարձան, 14 թանգարան՝ 45 000 նմուշներով։

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից արդեն տեղահանվել է առնվազն 7600 հոգի։ Այդ մարդիկ այժմ զրկված են իրենց հիմնական իրավունքներից, այդ թվում՝ մշակույթի հասանելիության իրավունքից, որը հակասում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին (հոդված 27), որտեղ ասվում է, որ յուրաքանչյուր ոք ունի հասարակության մշակութային կյանքին մասնակցելու, արվեստից բավականություն ստանալու, գիտական առաջընթացին մասնակցելու և նրա բարիքներից օգտվելու իրավունք:

Այսպիսով, ավելի արդիական է դառնում անդրադառնալ այս խնդրին և իրականացնել դեպի Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելությունը:

Ժառանգությունը և մշակութային բազմազանությունը պետք է լինեն խաղաղ գործընթացի կարևոր մասը: Այսպիսով, կոչ եմ անում միջազգային գործընկերներին իրենց ձայնն ու ներդրումն ունենալ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հազարամյա հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման գործում:

Ցանկանում եմ ընդգծել, որ ժառանգությունը ճանաչվում է որպես կայուն զարգացման, երկխոսության և խաղաղության կարևոր գործոն։ Մենք խորապես հավատում ենք, որ մշակութային և ազգային ինքնությունների նկատմամբ հարգանքն ու հանդուրժողականությունը կապահովեն ազգերի համար խաղաղ և կայուն ապագա՝ ստեղծելու և հարստացնելու համաշխարհային ժառանգությունը: Շնորհակալություն»:

Հավելենք, որ նշյալ նիստին մասնակցել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Ուկրաինայի, Էկվադորի և այլ երկրների, ինչպես նաև «Մշակութային արժեքների պահպանության և վերականգնման ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի» բարձրաստիճան ներկայացուցիչները»,- ասված է հաղորդագրությունում։