ՌԴ ՊՆ-ն հայտնել է 121 ԱԹՍ-ի ոչնչացման մասին. Ռյազանի շրջանում նավթավերամշակման գործարան է այրվում

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է մի շարք շրջաններում և բռնակցված Ղրիմում 121 ԱԹՍ-ի ոչնչացման մասին։ Գերատեսչության տվյալներով՝ Ռյազանի շրջանում 20 անօդաչու թռչող սարք է խոցվել։ Տարածաշրջանի նահանգապետ Պավել Մալկովը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են առանձնատան վրա, փոխանցում է Current Time-ը։

«Հրդեհ է բռնկվել, որը մարվել է կարճ ժամկետում, զոհեր և վիրավորներ չկան»,- գրել է նա։

Տարածաշրջանային օպերատիվ շտաբը հայտնել է, որ ձեռնարկություններից մեկի տարածքում ընկած անօդաչու թռչող սարքի բեկորների հետևանքները վերացվել են՝ չհստակեցնելով, թե որ ձեռնարկության մասին է խոսքը։

Astra-ն գրում է, որ հարձակման հետևանքով, ենթադրաբար, հրդեհ է բռնկվել Ռյազանի նավթավերամշակման գործարանում։ Բացի այդ, հարձակման է ենթարկվել մոտակայքում գտնվող Նովո-Ռյազան ՋԷԿ-ը։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ անօդաչուներ են խոցվել Կոլոմնայի, Ռամենսկոյե քաղաքային շրջանի, Պոդոլսկի, Տրոիցկի վարչական շրջանների և Շչյոլկովոյի երկնքում։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանի մայրաքաղաքի երկնքում մեկ անօդաչու թռչող սարք է խոցել։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի