Հյուսիսային Օսիան ռուսաստանցիների համար փակել է Վրաստան տանող ճանապարհը

Լուրեր

09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
Բոլորը

Վրաստանին սահմանակից Հյուսիսային Օսիայի (Ռուսաստանի տարածքում է) իշխանություններն արգելել են Ռուսաստանի այլ շրջաններից քաղաքացիների մուտքը հանրապետություն՝ զգոնության բարձրացված ռեժիմի շրջանակում։ Համապատասխան հրամանը ստորագրել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն, գրում է aliq.ge-ն։

«Պատրաստվածության ռեժիմի բարձրացումը ժամանակավոր հարկադիր միջոց է: Վերին Լարսի անցակետում կան բազմաթիվ տարանցիկ մեքենաներ և մի քանի կիլոմետրանոց հերթեր: Միայն վերջին երկու օրվա ընթացքում ավելի քան 20 հազար ՌԴ քաղաքացիներ մուտք են գործել Վրաստան»,- ասել է Մենյայլոն։

Նրա խոսքով, անցակետում արդեն կազմակերպվել են օպերատիվ խմբեր, որոնք ըստ զորահավաքային ցուցակների քաղաքացիներին բաժանում են զորակոչային զորամասեր։

Համաձայն կարգադրության՝ տեղաշարժի սահմանափակումները չեն տարածվում Վրաստանի և Հյուսիսային Օսիայի Հանրապետության, ինչպես նաև Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի քաղաքացիների վրա, ովքեր մեկնում են տարածաշրջանի հանգստյան տներ, պանսիոնատներ և զբոսաշրջային կենտրոններ և ունեն անձը հաստատող փաստաթղթեր։