«Մաքուր ընտրություններ են եղել» . Անիի 3 ընտրատեղամասերում վերահաշվարկ է կատարվել

Լուրեր

02.11.2026 | 12:55
Ուժայինները կգան ԱԺ` Շաքիում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցերին պատասխանելու
02.11.2026 | 12:53
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 12:51
TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:43
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարների հաղթանակներն ու 12-րդ տուրի տեսաամփոփումը
02.11.2026 | 12:42
«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթներ չեն իրականացվի
02.11.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սամարայի մարզը․ թիրախավորվել է Եվրոպայի ամենամեծ նավթապահեստային պարկը
02.11.2026 | 12:26
Հանրային ճնշում կգեներացվի ընդդիմության նկատմամբ, եթե դեմ լինեն Սահմանադրության նախագծին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:18
Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը
02.11.2026 | 12:10
Փաշինյանը՝ նոր Սահմանադրության և խաղաղության կապի մասին // Ջերմաստիճանը կնվազի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 12:03
Կուսակցությունները, ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները նվիրատվություն պետք է ստանան հենց այս համակարգով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:00
Նեթանյահուն Թրամփից պահանջել է միջանկյալ ընտրություններից հետո վերսկսել Իրանի դեմ հարվածները․ Axios
02.11.2026 | 11:51
Պետք է պայքարենք` շինաղբն աղբամանում չլցնեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Պետրոսյանի տեղեկացմամբ վերահաշվարկ է կատարվել Շիրակի մարզի Անի համայնքի երեք ընտրատեղամասերում։ Դրանցից մեկը 33/13-ն է, որը տեղակայված է Իսահակյան գյուղում, մյուսը` 33/18-ը, որը գտնվում է Բագրավան գյուղում, երրորդը` 33/19-ը՝ տեղակայված Անի կայարան բնակավայրում։

Մեր զրուցակցի փոխանցմամբ, վերահաշվարկը կատարվել է հանձնաժողովի նախաձեռնությամբ, ընտրական կարգի պահպանմամբ, թեկնածուներից որևէ մեկի կողմից բողոք չի եղել։

«Որևէ խախտում այս ընտրատեղամասերում չենք հայտնաբերել, մաքրամաքուր ընտրություններ են եղել»,-ասաց Գոռ Պետրոսյանը։ Նա նշեց, որ կիրակի օրը` հոկտեմբերի 2-ին կբաշխվեն մանդատները, դրանից հետո հայտնի կդառնա, թե որ քաղաքական ուժերը կոալցիա կկազմեն։ Հիշեցնենք, որ Անիի ՏԻՄ ընտրություններին մասնակցել են երեք քաղաքական ուժեր, որոնցից մեկը` «Ազգ-համայնքը» գլխավորում է 18 տարվա ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանը։ Այս ուժը առաջատար է, ստացել է 3763 ձայն, ստանալու է 10 մանդատ։ Մյուս քաղաքական ուժը «Քաղաքացիական պայմանագիրն» է, որը գլխավորում է Արման Սարիբեկյանը, այս ուժը ստանալու է 8 մանդատ, նրանց օգտին քվեարկել է 3032 ընտրող, երրորդը` «Հայկական երազանք» կուսակցությունն է, որը գլխավորում է Անի համայնքի ավագանու անդամ Ագուն Սաղաթելյանը։

Այս ուժը հավաքել է 1037 ձայն կստանա 3 մանդատ։ Քաղաքական ուժերից և ոչ մեկը միանձնյա չի կարողանա ձևավորել իշխանություն Անիում, նրանք ձայների կեսից ավելին չեն ստացել, հետևաբար և պարտադիր է կոալիցիա կազմելը։ Կոալիցիա չկազմելու դեպքում նոր ընտրություններ տեղի կունենան։

Արմիկ Մովսիսյան