Ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների մասին բանաձև է ներկայացվել ԱՄՆ Սենատ

Լուրեր

02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը ներկայացրել է բանաձև, որը դատապարտում է Հայաստանի դեմ Ադրբեջանի անօրինական հարձակումները և կոչ է անում Միացյալ Նահանգներին՝ անհապաղ դադարեցնել անվտանգության ոլորտում Ադրբեջանին ցուցաբերվող ամբողջ օգնությունն ու պատժամիջոցներ կիրառել:

Երկկուսակցական բանաձևը, որը ներկայացվել է ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողությունների սանձազերծումից հետո, Բայդենին կոչ է անում որոշում կայացնել՝ արդյո՞ք Ադրբեջանի պաշտոնյաները պետք է ենթարկվեն պատժամիջոցների՝ «Մագնիտսկու մարդու իրավունքների» ակտի համաձայն:

Նաև կոչ է արվում Պետքարտուղարությանը բավարարել հաշվետվությունների բոլոր պահանջները՝ անհապաղ դադարեցնել անվտանգության ոլորտում Ադրբեջանին ցուցաբերվող ամբողջ օգնությունը, քանի որ դրանք տրամադրելով՝ կառավարությունը շարունակում է բացառություններ անել՝ շրջանցելով 1992 թվականի օրենքը, որն արգելում է ԱՄՆ զինված ուժերին օգնություն տրամադրել Ադրբեջանին՝ առանց հաշվետվությունների և հիմնավորման պարտադիր պահանջների։

«Ադրբեջանի վերսկսած հարձակումը հայկական տարածքի վրա և քաղաքացիական ենթակառուցվածքների կոպիտ թիրախավորումը մարդկային կյանքի հանդեպ արհամարհանքի սարսափելի ցուցադրություն է։ Քանի որ տարածաշրջանի համայնքները, ներառյալ՝ Կապանը, Գորիսը, Ջերմուկը, Վարդենիսը և Ճակատենը տառապում են Ալիևի վարչակարգից, Միացյալ Նահանգները պետք է աջակցության խոսքերն ամրապնդի վճռական գործողություններով՝ ի շահ Հայաստանի ժողովրդի։ Կառավարությունը պետք է ճիշտ վարվի և մեկընդմիշտ դադարեցնի Ադրբեջանին անվտանգության ոլորտում օգնություն ցուցաբերելը»,- ասել է բանաձևի հեղինակ Բոբ Մենենդեսը։

Բանաձևը ներկայացնելիս Մենենդեսին է միացել նաև սենատոր Մարկո Ռուբիոն։

Տաթև Ֆռանգյան