Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի կեղծ պնդումները ՄԱԿ-ի ամբիոնից․ FIP

Լուրեր

14.05.2026 | 17:00
Խաղաղություն խոսք տվողից մինչև Նախիջևան խոսք տվող՝ ջուր ծեծող են. Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:49
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը երկրորդն է ԵԱ-ի թիմային հաշվարկում
14.05.2026 | 16:40
Չի՛ լինելու, չենք վիճելու Ռուսաստանի հետ․ մենք փոքր երկիր ենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:31
Հայտնի են Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի ու մարզիչի հավակնորդները
14.05.2026 | 16:23
Իրավունք ունեի՞ք Ձեր արձակուրդի մեջ դպրոցի տնօրենների դիմում գրելու հրահանգ տալ. հարց` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:15
Իրանը և ԱՄԷ-ն վիճաբանել են ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ
14.05.2026 | 16:06
Իրատեսական է, որ սահմանադրական մեծամասնություն կկազմենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:02
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 15:59
«Իրան ասի՝ վլաստը որ փոխվի, ես քու հետ էդ վախտ կխոսամ»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 15:55
Զելենսկին հայտնել է, որ Կիևում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
14.05.2026 | 15:48
Որքան գումար են ստացել Խամզատ Չիմաևը և Շոն Ստրիքլենդը UFC-ի չեմպիոնական մենամարտի համար
14.05.2026 | 15:39
Սպիտակ տունը հայտարարում է՝ Չինաստանը դեմ է Հորմուզի նեղուցի ռազմականացմանը․ այն պետք է բաց մնա
14.05.2026 | 15:31
Այս ընտրություններում աշխարհաքաղաքական համատեքստ չկա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 15:20
ՀՀ-ն դիտարկում է Հնդկաստանի Pinaka համակարգերի տեղական արտադրության հնարավորությունը. IDRW
14.05.2026 | 15:15
Փաշինյանը հայտարարել է՝ Քոչարյանը պետք է նստի // ՀՀ-ն՝ ՌԴ քաղաքացիների ձերբակալության ռիսկային երկիր․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ելույթ է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում և իրականությանը չհամապատասխանող մի շարք հայտարարություններ արել։

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է Ադրբեջանի արտգործնախարարի կեղծ պնդումները։

2020 թ.-ին Ադրբեջանն էր նախահարձակ եղել Արցախի նկատմամբ

Ջեյհուն Բայրամովը ԼՂ հակամարտությունը համարել է լուծված և պնդել, թե Ադրբեջանը 2020 թ.-ին «պատասխանել է» Հայաստանի հերթական լայնամասշտաբ ռազմական սադրանքին։

«Ադրբեջանը, ի պատասխան Հայաստանի  հերթական լայնամասշտաբ ռազմական սադրանքին և առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ անդամ երկրներին շնորհված ներհատուկ իրավունքներով, սկսել է հակահարձակողական գործողություն: Արդյունքում Ադրբեջանը ազատագրեց իր տարածքները, և 3 տասնամյակ տևած հակամարտությունը լուծվեց ռազմական և քաղաքական միջոցներով»,- նշել է նա։

2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին Արցախի հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:15-ի սահմաններում ագրեսիա են ձեռնարկել Արցախի Հանրապետության հանդեպ:

44 օր տևած պատերազմը դադարել է 2020 թ. նոյեմբերի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հրադադարի մասին հայտարարությամբ, որում ներառված էին նաև տարածքային փոխանցումների, տեղահանվածների վերադարձի և ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման պայմանները։

Բայրամովի պնդումը, թե 3 տասնամյակ տևած հակամարտությունը լուծվել է ռազմական և քաղաքական միջոցներով, սխալ է, քանի որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մնում է անորոշ։ Ինչպես ՀՀ կառավարությունը, այնպես էլ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբը և դրա առանձին անդամներ պատերազմից հետո հակամարտությունը չլուծված են համարում:

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ և այն մնում է Մինսկի խմբի օրակարգում»,- հայտարարել էր նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ի պատասխան ադրբեջանական կողմի պնդումների, թե պատերազմից հետո Մինսկի խումբն այլևս անելիք չունի։ Բոլորովին վերջերս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակեց Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։

Հակառակ Բայրամովի պնդմանը, թե հայկական կողմը նախահարձակ է եղել, փաստերն այլ բան են վկայում: 2020 թ. սեպտեմբերի 21-ից սկսած Ադրբեջանական իշխանությունները, առգրավում և ճանապարհային ոստիկանության հրապարակներում էին տեղակայում քաղաքացիական բնակչությանը պատկանող ավտոմեքենաները, հիմնականում՝ կիսաբեռնատար (pick-up) տեսակի։ Ըստ պաշտոնական մեկնաբանության` պիկապ մեքենաները և հատուկ նշանակության այլ տրանսպորտային միջոցները կարող են ներկայացվել զինված ուժերի և հատուկ նշանակության ուժերի կարիքների համար` համաձայն «Ռազմական մեքենաների հաշվառման կանոնների», և ենթակա են տեխնիկական ստուգման:

Բացի այդ, դեռ սեպտեմբերի 24-ին BBC-ի ռուսական ծառայությունը հայտնել էր, որ Ադրբեջանում սկսվել է պահեստազորի հանկարծակի զորահավաք։ Զորացրվածներին  կանչում էին զինկոմիսարիատներ ու միանգամից ուղարկում զորավարժությունների։ Այդ պահի դրությամբ ռազմական դրություն կամ համընդհանուր զորահավաք հայտարարված չէր:

Ավելին, պատերազմից առաջ «Փաստերի ստուգման հարթակը» նկատել էր վերջին մի քանի օրերին Թուրքիայի, Ադրբեջանի և այս երկրների համար զինտեխնիկայի հիմնական մատակարար Իսրայելի միջև թռիչքների անսովոր ակտիվացում։ Ռազմաօդային ուժերի այս տեղաշարժերը, ամենայն հավանականությամբ, մեկ հիմնական նպատակ ունեին՝ ռազմական տեխնիկա մատակարարել Ադրբեջան։ Համացանցում նյութեր էին տարածվում, որոնք վկայում էին, որ Ադրբեջան են տեղափոխվում նաև սիրիացի վարձկաններ:

Այսպիսով, միանգամից մի քանի փաստ ապացուցում է, որ պատերազմը ոչ թե հայկական կողմի սադրանքին պատասխան էր, այլ երկար մշակված ծրագիր Ադրբեջանի կողմից: Հենց այդ երկիրն էր նախաձեռնել հարձակումը Արցախի դեմ:

Ոչ թե 20, այլ ընդամենը 13․3 տոկոս

Բայրամովը ՄԱԿ-ում իր ելույթի ժամանակ նշել է, թե Հայաստանը օկուպացրել էր  Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը: Այս հայտարարությունը ադրբեջանական կողմը նախկինում բազմիցս շահարկել է, ինչին FIP.am-ն անդրադարձել էր՝ ներկայացնելով, որ հայկական վերահսկողության տակ է եղել Ադրբեջանի տարածքի ոչ թե 20, այլ ընդամենը 13․3 տոկոսը:

Արցախցիների իրավունքները և ազատությունները երաշխավորելու միֆը

Բայրամովը նաև հայտարարել է, թե Ադրբեջանը վճռական է՝ «ինտեգրել հայկական ծագմամբ քաղաքացիներին», որոնք «բնակվում են հակամարտությունից ազդված տարածքներում…՝ երաշխավորելով նույն իրավունքները և ազատությունները, ինչպես մյուս քաղաքացիները՝ անկախ նրանց էթնիկ, կրոնական կամ այլ պատկանելիությունից»:

Չնայած Բայրամովի հավաստիացումներին, վերջին տարիներին Բաքվի վարած քաղաքականությունն այլ բանի մասին է վկայում: 1994 թվականի հրադադարից հետո Բաքվի իշխանությունները հետևողականորեն հայատյացություն են սերմանել ադրբեջանական հասարակության մեջ, ինչը հաստատվում է արձանագրված բազմաթիվ դեպքերով։ Դրանցից մի քանիսին FIP.am-ն անդրադարձել է առանձին հոդվածով։

Չնայած Ադրբեջանի ԱԳ նախարարի խոստմանը, թե իբր կերաշխավորեն արցախցիների իրավունքները և ազատությունները, հարկ է նշել, որ նույն Ադրբեջանը օկուպացված Շուշին և Հադրութի շրջանի 48 հայկական բնակավայրերը ֆիզիկապես և մշակութապես «մաքրել» է հայկական ներկայությունից։ 44-օրյա պատերազմի օրերին ադրբեջանցիները տեսանյութեր էին տարածում, որտեղ դաժանաբար սպանում էին խաղաղ բնակիչներին, այդ թվում՝ նաև տարեց և հաշմանդամ մարդկանց։ Բացի այդ, Ադրբեջանը պետական քաղաքականություն է վարում հայկական եկեղեցիները ավերելու, բռնությամբ յուրացնելու ուղղությամբ։

2022 թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ-ի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի ժամանակ ևս ադրբեջանական կողմը շարունակում է դրսևորել հայերին ապամարդկայնացնելու վարքը։ «Տելեգրամ» սոցիալական ցանցի ադրբեջանական տիրույթում այդ օրերին ստեղծվել էին հայ զինծառայողների, քաղաքացիական անձանց խոշտանգված ու մասնատված մարմինների լուսանկարներ, տարածվել տեսանյութեր։

1990-ականներին տեղահանված ադրբեջանցիների թիվը

Բայրամովի խոսքով՝ արցախյան առաջին պատերազմին 20 հազար ադրբեջանցի է սպանվել, ավելին քան 1 մլն մարդ դարձել է փախստական։

Բայրամովի ներկայացրած թիվը, թե ավելի քան 1 մլն մարդ դարձել է փախստական, խիստ չափազանցված է։ FIP.am-ը գրել էր, որ միայն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) հարակից յոթ շրջաններում 1989 թվականին Խորհրդային Միության կողմից անցկացված մարդահամարների տվյալներով բնակչության թիվը կազմում էր 421,726։ Հայաստանում ապրող ազգությամբ ադրբեջանցիների թիվը 1989 թ.-ին կազմում էր 84,860։ 1989 թ.-ի մարդահամարի տվյալներով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում, ընդհանուր առմամբ, բնակչության թիվը կազմում էր 187,769, որից շուրջ 80 տոկոսն ազգությամբ հայեր էին։ Ըստ այդմ, ընդհանուր առմամբ, տեղահանվածների թիվը չի կարող գերազանցել 700,000-ը։