Արա Բաբլոյանին սեփական կուսակցությունից՝ ՀՀԿ-ից, անջատելը սխալ է․ ՀՀ վարչապետի աշխատակազմի պարզաբանումը՝ ընդամենը 3 ՀՀԿ-ականի Սարդարապատ հրավիրելու շուրջ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մենք ԱԺ բոլոր խմբակցություններին էլ հրավերներ ուղարկել ենք, այդ թվում և՝ ՀՀԿ խմբակցությանը։ Իսկ մնացած հարցերը՝ հրավիրվածների ներկայության և ցուցակների հետ կապված, համակարգում է ՀՀ պաշտպանության նախարարությունը»,- Factor.am -ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի օգնական Տիգրան Մուղնեցյանը՝ նշելով, որ իրենք ավելի կարևորել են այսօրվա տոնական միջոցառումներին քաղաքացիական հասարակության, ակտիվիստների, «Մարտի 1»-ի զոհերի և սոցիալական այլ շերտերի ներկայացվածությունը, այդ իսկ պատճառով էլ սահմանափակ տեղերի պարագայում, որոշել են «օպտիմալ վերանայում» կատարել և պատգամավորների ներկայացվածությունը սահմանափակելով՝ ԱԺ բոլոր խմբակցություններին ուղարկել սահմանափակ թվով հրավերներ։

Հստակեցնող հարցին՝ արդյոք ԱԺ ՀՀԿ 58 հոգանոց խմբակցությանը և, օրինակ, 9 հոգանոց «Ելք» խմբակցությանը նույն թվով, ընդամենը 3 հրավեր ուղարկելը ճի՞շտ է, պարոն Մուղնեցյանն արձագանքեց․«Եթե ՀՀԿ խմբակցությունը 58 հոգանոց է, հիմա Հայաստանի բնակչությունն էլ 3 միլիոնանոց է, և այդ 3 միլիոնն էլ խնդիր ունեն ներկայացված լինելու»։

Factor.am-ը նաև հետաքրքրվեց, թե ինչու ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին առանձին հրավեր չի ուղարկվել, ինչին ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնականը պատասխանեց․ «Պարոն Բաբլոյանը ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը և պարոն Բաբլոյանին սեփական կուսակցությունից անջատելը, ի պաշտոնե նույնիսկ, սխալ է»։

Հիշեցնենք, որ այսօր Սարդարապատում կայացած Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի տոնական միջոցառումներին ներկա չէին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակներն ու պատգամավորները։

Factor.am-ն արձանագրեց միայն ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ներկայությունը։

Պարզեցինք, որ ընդհանուր առմամբ ԱԺ է ուղարկվել 13 հրավեր, որից 3-ը՝ ՀՀԿ խմբակցությանը, այդ թվում և՝ Արա Բաբլոյանին։