«ՆորՖոլկ քոնսալթինգ»-ի տնօրենը 2 ամսով կալանավորվել է

Լուրեր

13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
Բոլորը

Երեկ գիշեր` ժամը 4.00-ի սահմաններում, հրապարակվեց «Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊԸ տնօրենի գործով որոշումը: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատարանը վճռեց ընկերության տնօրեն Արմեն Ունանյանին երկու ամսով կալանավորել: ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Ունանյանի գործով դատական նիստը սկսվել է կեսգիշերին մոտ: Այսպիսով, նախաքննություն իրականացնող մարմնի միջնորդությունը բավարարվեց:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն կոռուպցիոն, տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել էր հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր` «Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Ընկերության տնօրեն Արմեն Ունանյանն ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել էր մայիսի 25-ին: Ունանյանի փաստաբան Վարազդատ Ասատրյանն ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ դժգոհ է դատարանի կայացրած որոշումից: «Պատրաստվում ենք բողոքարկել այս որոշումը»,- շեշտեց Ասատրյանը:

Հիշեցնենք, որ երեկ` ուշ երեկոյան, մինչեւ Ունանյանի գործով դատական նիստը, կայացավ նույն ընկերության երկու աշխատակիցների գործով նիստը: Կեսգիշերին մոտ հրապարակվեց վճիռը. գլխավոր հաշվապահ Տիգրան Զոհրաբյանի եւ հաշվապահական ծառայության տնօրեն Սիմոն Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց նույնպես կիրառվեց երկամսյա կալանավորումը: