Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը և Ներքին Կարմիրաղբյուրի ղեկավարը կալանավորվել են․ ՔԿ

Լուրեր

03.11.2026 | 10:50
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզու թիրախներին․ CBS News
03.11.2026 | 10:32
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
03.11.2026 | 10:20
Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 10:12
Ծաղկաձորում 1,35 հա հողամասի առուվաճառքն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 127,5 մլն դրամ
03.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 09:54
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին ժամանել է Հայաստան
03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննությամբ պարզվել են ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի հանգամանքները:

Ավելի վաղ Քննչական կոմիիտեն տեղեկացրել է, որ վերոնշյալ անձինք, 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին սատարելով «Զորավոր համայնք» դաշինքին, օգտագործելով իրենց տրված իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, Բերդ համայնքի ղեկավարի և «Ներքին Կարմիաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու և պայմանագրի ժամկետը դադարեցնելու սպառնալիքով, 2022 թվականի օգոստոսին վերջինիս հարկադրել են ընդգրկվել հիշյալ դաշինքում և նույն դաշինքի օգտին կատարել քարոզչություն՝ այդ կերպ հարկադրելով նրան հրաժարվել իր նախընտրած կուսակցության օգտին նախընտրական քարոզչություն կատարելուց:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են:

Նախաքննությունը շարունակվում է :