Սահմանվել են նախադպրոցական ուսհաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ սահմանվել են նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Մանկավարժական գործունեությունը պահանջում է գիտելիքների և մասնագիտական կարողությունների շարունակական բարելավում, որին ուղղված է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պարտադիր վերապատրաստման գործընթացը: Վերապատրաստման ընթացքում մանկավարժական աշխատողները կծանոթանան կրթության բնագավառի օրենսդրությանը, նորագույն կրթական տեխնոլոգիաներին, դաստիարակության ժամանակակից մեթոդներին և հնարներին, նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին և հիմնական ծրագրերին:

Մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման դասընթացում մեծ տեղ է հատկացվել այն հարցերին, որոնք վերաբերում են դաստիարակության և ուսուցման արդյունավետ պայմանների ապահովմանը և դրանց արդյունավետության բարձրացմանը, վերոնշյալ գործընթացներում անհատական և տարբերակված մոտեցումներին, ինչպես նաև սաների տարիքային և անհատական հոգեբանական առանձնահատկություններին:

Դասընթացը կնպաստի մանկավարժական աշխատողների ինքնակրթության և շարունակական զարգացման գործընթացին, պարապմունքների պլանավորման և իրականացման գործընթացում ուսումնաօժանդակ, գործնական աշխատանքների ու տեխնիկական միջոցներով կոնկրետ ուսումնադաստիարակչական խնդիրներ լուծելու հմտությունների ձևավորմանը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմանը: Այն նաև կխթանի ուսումնադաստիարակչական և մեթոդական նյութեր մշակելու, պարապմունքներ պլանավորելու և անցկացնելու, դրանք վերլուծելու և գնահատելու՝ մանկավարժական աշխատողների կարողությունների զարգացումը:

Ակնկալվում է, որ դասընթացի ավարտին մանկավարժական աշխատողը պետք է իմանա նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի հիմնական դրույթները, ծրագրերը և դաստիարակության մեթոդիկաները, երեխաների տարիքային և մանկավարժական հոգեբանության առանձնահատկությունները, ինչպես նաև մանկավարժական աշխատողներին ներկայացվող պահանջները:

Դասընթացի ավարտին մանկավարժական աշխատողը պետք է կարողանա սաների շրջանում ձևավորել ճանաչողական հետաքրքրություններ և սովորածը գործնականում կիրառելու հմտություններ, նպաստել սաների ինքնասպասարկման, ինքնակառավարման և նախաձեռնողական կարողությունների զարգացմանը, արդյունավետ ներառել կրթության ու զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաներին և այլն:

Վերապատրաստման դասընթացին հատկացվում է 110 ժամ:

Հրամանով սահմանվել են նաև մանկավարժական աշխատողների վերապատրաստման օրինակելի ծրագիրը, ուսումնառության վերջնարդյունքները և մանկավարժական աշխատողին ներկայացվող պահանջները, ինչպես նաև հետազոտական աշխատանքի կառուցվածքը և առաջարկվող թեմաները»,- ասված է հաղորդագրությունում։