Ադրբեջանի կառավարությունը ՄԻԵԴ-ից լրացուցիչ ժամանակ է խնդրել ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար․ վերջնաժամկետը սեպտեմբերի 29-ն է
Հասարակություն
26.09.2022 | 12:16Ի պատասխան ՀՀ կառավարության կողմից Ադրբեջանի դեմ Եվրոպական դատարան ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին մի շարք պահանջների, Ադրբեջանի կառավարությունը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար։ Խնդրանքը բավարարվել է դատարանի կողմից․ տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
Ադրբեջանի համար նշանակված նոր վերջնաժամկետը սեպտեմբերի 29-ն է։