Հրաձգություն Իժևսկի դպրոցում. նախնական տվյալներով 5 վիրավոր կա

Լուրեր

24.11.2026 | 09:46
Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա
23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
Բոլորը

Իժևսկի թիվ 88 դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել։ Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ հինգ վիրավոր կա։ Դպրոցականներն ու ուսուցիչները շտապ տարհանվել են, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Այսօր ոստիկանությունը հաղորդում է ստացել Իժևսկի 88-րդ դպրոցում կրակոցների մասին, դեպքի վայր են մեկնել ոստիկանները, միջոցներ են ձեռնարկվում կասկածյալին բերման ենթարկելու ուղղությամբ, զոհերի մասին տեղեկությունը ճշտվում է»,- հայտնել են ՌԴ ՆԳՆ-ից։
Ռուսական ԶԼՄ-ների տվյալներով՝ կրակոցները հնչել են հենց դասի ժամանակ․ սև կոստյումով դեռևս անձը չպարզված տղամարդը ներխուժել է դասարան ու կրակ բացել։  Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը հայտնել է, որ ժամանել է դեպքի վայր։ Ավելի ուշ մարզի ղեկավարը հայտնել է, որ ինքնությունը չպարզված անձը ներխուժել է դպրոց, սպանել անվտանգության աշխատակցին, աշակերտների շարքում կան զոհեր և վիրավորներ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հարձակվողն ինքնասպան է եղել։

Տաթև Ֆռանգյան