Կմշակվեն գյուղատնտեսական հողերում բնական ու տեխնածին ռադիոնուկլիդների ակտիվության մակարդակների տարածաբաշխման քարտեզներ. ՀՀ ԳԱԱ

Լուրեր

02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
02.11.2026 | 19:12
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
02.11.2026 | 19:00
Քրեական հանցագործություն է կատարվել․ սպառնացել են՝ մեզ ստիպելու, որ չառաջադրվենք Իջևանի ընտրություններում․ Լևոն Վարդապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 18:49
36 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում
02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում գնահատվել են ՀՀ Արմավիրի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերում բնական (Ra-226, Th-232, K-40) և տեխնածին (Cs-137) ռադիոնուկլիդների ակտիվության մակարդակները․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

«Շրջակա միջավայրում բնական ռադիոնուկլիդներից առավել տարածված են ռադիում-226 (Ra-226), թորիում-232 (Th-232) ու կալիում-40 (K-40): Մարդն ու այլ կենդանի օրգանիզմները մշտապես ենթարկվում են բնական ճառագայթման՝ հիմնականում հողերում առկա այս ռադիոնուկլիդների տրոհման պատճառով: Տեխնածին ռադիոնուկլիդներն օտար են բնությանը, շրջակա միջավայրում են հայտնվում մարդու գործունեության արդյունքում՝ հիմնականում ատոմային էներգետիկայի օբյեկտներում խոշոր վթարների, ինչպիսիք են Ֆուկուսիմայի ԱԷԿ-ի (2011 թ.) ու Չեռնոբիլի ԱԷԿ-ի (1986 թ.) վթարները, ինչպես նաև ներկայում արգելված միջուկային զենքի փորձարկումների հետևանքով: Տեխնածին ռադիոնուկլիդներից առավել տարածված է ցեզիում-137-ը (Cs-137):

Հողերից բնական և տեխնածին ռադիոնուկլիդները կարող են անցնել մշակաբույսերի մեջ, ահա թե ինչու գյուղատնտեսական հողերի ռադիոնուկլիդային կազմն ուսումնասիրելը խիստ կարևոր խնդիր է։ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կողմից իրականացվել է Արմավիրի մարզի հողերում թե՛ բնական (Ra-226, Th-232, K-40), թե՛ տեխնածին (Cs-137) ռադիոնուկլիդների ակտիվության գնահատում։

«Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ մարզի այն հատվածներում, որտեղ հողառաջացնող ապարները հրաբխածին են, գրանցվել են բնական ռադիոնուկլիդների համեմատաբար բարձր ակտիվություններ, սակայն դրանք չեն գերազանցում Հայաստանի հողերի համար ՄԱԿ-ի ատոմային ճառագայթման ազդեցության գիտական կոմիտեի կողմից գնահատված արժեքները։ Cs-137-ի ակտիվությունը հողերում աճում է բացարձակ բարձրությանը զուգընթաց, ինչը պայմանավորված է մթնոլորտային հոսքերով Cs-137-ի Հայաստանի տարածք ներհոսքի հետ։ Կարևոր է նաև այն, որ Մեծամոր քաղաքի շրջակայքում, Հայկական ատոմային էլեկտրակայանին հարող տարածքում տեխնածին Cs-137-ի ակտիվությունը ցածր է և համապատասխանում է այլ վայրերում նման բարձրություններում գրանցված ակտիվության մակարդակներին։ Փաստորեն, Հայաստանում ցեզիումի հիմնական աղբյուրն այսպես կոչված գլոբալ ռադիոակտիվ նստեցումներն են, որոնք ձևավորվել են անցյալ դարում ԱԷԿ-ների վթարների ու միջուկային զենքի փորձարկումների արդյունքում տեխնածին ռադիոնուկլիդների արտանետումներից»,- ասաց ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Ռադիոէկոլոգիայի բաժնի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Օլգա Բելյաևան:

Նա նշեց, որ առողջական ռիսկի մասին առավել մանրամասն անդրադարձ են կատարելու հետազոտության գիտական հրապարակումներում։ Ապագայում ռադիոնուկլիդների ուսումնասիրության արդյունքում ստացված տվյալները պլանավորվում է զետեղել ՀՀ ռադիոէկոլոգիական ատլասում:

«Այս հետազոտությունն ունի կիրառական նշանակություն, քանի որ մշակվելու են գյուղատնտեսական հողերում բնական ու տեխնածին ռադիոնուկլիդների ակտիվության մակարդակների տարածաբաշխման փորձագիտական քարտեզներ, ինչը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից մեկի՝ սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման պարտադիր մասն է կազմում։ Հետազոտության կարևորությունն այն է, որ Արմավիրի մարզում է տեղակայված Հայաստանի միակ ատոմակայանը, հետևաբար, տվյալ տարածքում ռադիոակտիվությունն ուսումնասիրելը բխում է ինչպես բնապահպանական, այնպես էլ ազգային անվտանգության հիմնախնդիրներից»,- ասաց Օլգա Բելյաևան:

Հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Ռադիոէկոլոգիայի և այլ բաժինների երիտասարդ գիտաշխատողների մասնակցությամբ, բազային ծրագրի շրջանակներում: Հետազոտության համար օգտագործվել են ՀՀ Կրթության գիտության, մշակույթի և սպորտ նախարարության գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Փորձագիտական երկրաքիմիական քարտեզների մշակում` կայուն գյուղատնտեսության զարգացման և սննդի անվտանգության ապահովման համար» նպատակային ծրագրի (ղեկ. Լիլիթ Սահակյան) (2019-2023 թթ.) շրջանակներում 2019 թ. Արմավիրի մարզի տարածքից նմուշառված գյուղատնտեսական հողերը»,- ասված է հաղորդագրությունում։