Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում

Լուրեր

10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
Բոլորը

Խոշոր գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է Հնդկաստանից 350 հազար կիլոգրամ գոմեշի միս ներկրել, ինչպես նաև 900 հազար կգ խոզի ճարպ՝ Իտալիայից և 300 հազար կգ հավի կրծքամիս Չինաստանից, որն արտադրված է ԱՄՆ-ում։

Ընդհանուր խոշոր գործարարը ծախսելու է 1 միլիարդ 640 մլն դրամ։ Մեկ ու կես տոննայից ավելի մսամթերքը Ալեքսանյանը իրացնելու է իրեն պատկող «Միթ Ֆուդ» ՍՊԸ-ի արտադրանքում։

Ալեքսանյանը դիմել է ՀՀ կառավարությանը՝ ներկրվող մսամթերքի մաքսատուրքից ազատվելու համար։ Մաքսատուրքը կազմում է 270 մլն դրամ։

Սամվել Ալեքսանյանին պատկանող «Միթ Ֆուդ» ՍՊԸ-ն զբաղվում է երշիկեղենի, նրբերշիկների, դելիկատեսային մսամթերքի, ինչպես նաև ավանդական հայկական բաստուրմայի և սուջուխի արտադրությամբ։

Պետության կողմից տրվող արտոնությունների ֆոնին նշենք, որ Ալեքսանյանի ընկերության արտադրած երշիկեղենն արդեն իսկ դուրս է մրցակցությունից՝ մյուս արտադրողների համեմատ։ «Միթ Ֆուդ»-ի արտադրանքը վաճառվում է Ալեքսանյաններին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում, որտեղ երշիկեղեն գնողներին գրեթե մշտապես առաջարկում են «Միթ Ֆուդ»-ի արտադրանքը։

Ալեքսանյանը Կառավարությանը տեղեկացրել է, որ այս 1,6 մլրդ դրամի ներդրումից հետո պատրաստվում է աշխատակիցների թիվը 135-ից հասցնել 155-ի, իսկ միջին աշխատավարձը՝ 264 հազար դրամից 315 հազար դրամի։

Չնայած, որ Նիկոլ Փաշինյանը Սամվել Ալեքսանյանին նախկինում անխնա քննադատում էր՝ նրան վերագրելով ընտրակեղծարարություն և կառուպցիա, Ալեքսանյանն այդպես էլ օրենքի առջև չկանգնեց։ Նա 2018-ին միայն կատարեց ՀՀԿ-ի օրոք չկատարած հարկային պարտավորությունները։ Այժմ նա Փաշինյանի տնտեսական ծրագրերի առանցքային մասնակիցներից է։

Սամվել Ալեքսանյանը երեկ, ըստ մամուլի հրապարակումների, ներկա էր Աղվերանում կայացած հայ և ադրբեջանցի գործարարների հանդիպմանը։ Նրա հետ փոխկապակցված ընկերությունը՝ «Շիշա ուորդը», առաջին ընկերություններից էր, որ ադրբեջանական բենզին ներկրեց և վաճառեց Հայաստանում։ Այս ընկերությունը փաստաթղթերով պատկանում է Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի եղբոր որդուն։

Նարեկ Կիրակոսյան