Իշխանության ապիկարության գինը վճարում են որդեկորույս անարգվող մայրերը. Վահան Արծրունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 10:50
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 10:44
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակը մեղադրվում է անչափահաս սանին ծեծի ենթարկելու մեջ
27.10.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 27-ի դրությամբ
27.10.2026 | 10:31
Արարատ Միրզոյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը առանձնազրույց են ունեցել Երևանում
27.10.2026 | 10:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 10:19
Ռուսական զորքերի կողմից օկուպացված Օլեշկիում սկսվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարը
27.10.2026 | 10:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարի առաջին պարտությունն ու 11-րդ տուրի տեսաամփոփումը
27.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
Բոլորը

«Ռուսաստանում շատ հայեր գիտակցում էին, որ բարձր գին են վճարելու բարեկեցության համար։ Կենցաղային մակարդակում ռուսը միշտ էլ ցույց է տվել մեր հանդեպ իր վերաբերմունքը՝ «наш хлеб жрёте»: Այս մենթալիտետը չի փոխվել․ այսինքն՝ ոչ թե շնորհակալ են մեզնից, որ գնացել շենացրել ենք իրենց երկիրը, այլ ասում են, որ իրենց հացն ենք ուտում, ուրեմն պիտի խոնարհվենք, ռուսներն ասում են՝ կգնաս իմ զավակի փոխարեն կծառայես այն երկրին, որտեղ կերել եք մեր հացը»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին՝ անդրադառնալով Ռուսաստանում հայտարարված մոբիլիզացիային և մեծ թվով հայերի՝ ռուսական բանակ զորակոչվելուն։

Կոմպոզիտորը խոսում է նաև Հայաստանի արտաքին և ներքին մարտահրավերների մասին։ Նրա խոսքով՝ արտաքին հարաբերությունների հետ կապված մեր բնակչությունն ու իշխանությունը եկել են նույն բանաձևին։

«Եղբա՛յր, ինչքա՞ն կարող ես փորձարկումներ անել և կորցնել հայրենակիցներիդ ու հողեր՝ հույսդ դնելով ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի վրա։ Այս հարցը հասունացել է այնչափ, որ նույնիսկ ծայրահեղ ռուսամետները սկսել են իրենք իրենց հարց տալ՝ մինչև ե՞րբ․․․ ՀԱՊԿ-ից խումբ է գալիս Հայաստան և գնում՝ որևէ եզրակացություն չանելով, թե ով է սկսել պատերազմը․ դրա պատասխանը որևէ փաստաթղթում տեսնու՞մ եք։ Անգամ կարող եմ ասել, որ հասարակությունն ավելի ճիշտ է կողմնորոշվում, քան իշխանությունը, որը, ըստ երևույթին, այնպիսի փաստաթղթերի տակ է ստորագրել, որ չի կարող ճկուն լինել»,- ասում է Վահան Արծրունին։

Անդրադառնալով ներքին քաղաքական կյանքին՝ Արծրունին նշում է, որ կա անվստահություն իշխանության նկատմամբ, և վերջինը դա վաստակել է․ «Մենք տեսնում ենք կառավարություն, որը գնում է այնտեղ, ուր քամին փչի, տատանվում է։ Իսկ ապիկարության և անգործության գինը վճարում է ժողովուրդը, վճարում են որդեկորույս անարգվող մայրերը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան