Արարատ Միրզոյանը հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, ԱԳ նախարար Այման Սաֆադիի հետ

Լուրեր

19.11.2026 | 12:25
Բռնցքամարտի Մ-23 ԵԱ. Վաղարշակ Քեյանը և Դավիթ Սիմոնյանը մեկնարկել են հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:19
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
19.11.2026 | 12:16
Ուկրաինան հարվածել է Թաթարստանում նավթամղիչ կայանին
19.11.2026 | 12:10
Ալեն Սիմոնյանն Ադրբեջան կմեկնի // Փաշինյանն Ալիևի հետ անհետ կորածների հարց է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 12:04
Ձեզ արձագանքի արժանացնելը մեծ պատիվ կլինի, Դուք էդ պատվին չեք արժանացել․ նախարարը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:55
Սահմանադրության փոփոխությունների հաջորդ օրը խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:51
Համաշխարհային ճանաչում ունեցող առնվազն 2 կատարողների համերգ կլինի ՀՀ-ում. մրցույթներ են հայտարարվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Հաջորդ ընտրությանը չեմ լինի վարչապետի թեկնածու, եթե հանրաքվեում Սահմանադրությունն անցնի․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Ուկրաինայի ԶՈՒ-ն անուղղակիորեն հայտնել է Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածի ավերվելու մասին
19.11.2026 | 11:30
Հայաստանը հրավիրվել է մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
19.11.2026 | 11:22
Հաջորդ ամիս այցելելու եմ Ադրբեջան. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:14
Ամփոփիչ մրցաշար. Ալկարասը և Տիաֆոն հաղթել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:11
Անհետ կորածների վերաբերյալ մեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններն Ադրբեջանում են․ Փաշինյան
19.11.2026 | 11:05
Սի Ցզինպինի հետ հանդիպմանը Թրամփը բարձր է գնահատել իրենց անձնական հարաբերությունները
19.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, ԱԳ նախարար Այման Սաֆադիի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Արարատ Միրզոյանը և Այման Սաֆադին մանրամասն քննարկել են հայ-հորդանանյան հարաբերությունների հետագա խորացմանը և ընդլայնմանը վերաբերող հարցեր՝ հատկապես կենտրոնանալով տնտեսական համագործակցության ամրապնդման հնարավորությունների վրա։

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել մերձավորարևելյան և հարավկովկասյան տարածաշրջաններում վերջին զարգացումների, անվտանգության ու կայունության հարցերի շուրջ:

Արարատ Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքները։ Նախարար Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության կողմից ագրեսորին ուղղված հասցեական արձագանքի, ինչպես նաև ադրբեջանական առավելապաշտական քաղաքականությունը զսպելու անհրաժեշտությունը: Ընդգծվել է նաև Ադրբեջանի զինված ուժերի կատարած պատերազմական հանցագործություններին համապատասխան գնահատական տալու կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։