«Անոնիմուս» միջազգային հաքերային խումբն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին
Քաղաքականություն
22.09.2022 | 13:52«Անոնիմուս» միջազգային հաքերային խումբն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված։
Մասնավորապես, խումբն իր թվիթերյան էջում կիսվել է System of A Down ռոք խմբի հայտարարությամբ, որում երաժիշտները խոսում են Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրսեիայից։
Տարածելով հայտարարությունը՝ «Անոնիմուս»-ը թվիթերյան էջում գրել է․ «Աշխարհը պետք է խորը շունչ քաշի։ Կանգնի՛ր Հայաստանի կողքին»։
Էմմա Չոբանյան