ՌԴ տարբեր քաղաքներում «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել տարբեր վարչական շենքերի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 12:25
Բռնցքամարտի Մ-23 ԵԱ. Վաղարշակ Քեյանը և Դավիթ Սիմոնյանը մեկնարկել են հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:19
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
19.11.2026 | 12:16
Ուկրաինան հարվածել է Թաթարստանում նավթամղիչ կայանին
19.11.2026 | 12:10
Ալեն Սիմոնյանն Ադրբեջան կմեկնի // Փաշինյանն Ալիևի հետ անհետ կորածների հարց է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 12:04
Ձեզ արձագանքի արժանացնելը մեծ պատիվ կլինի, Դուք էդ պատվին չեք արժանացել․ նախարարը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:55
Սահմանադրության փոփոխությունների հաջորդ օրը խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:51
Համաշխարհային ճանաչում ունեցող առնվազն 2 կատարողների համերգ կլինի ՀՀ-ում. մրցույթներ են հայտարարվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Հաջորդ ընտրությանը չեմ լինի վարչապետի թեկնածու, եթե հանրաքվեում Սահմանադրությունն անցնի․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Ուկրաինայի ԶՈՒ-ն անուղղակիորեն հայտնել է Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածի ավերվելու մասին
19.11.2026 | 11:30
Հայաստանը հրավիրվել է մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
19.11.2026 | 11:22
Հաջորդ ամիս այցելելու եմ Ադրբեջան. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:14
Ամփոփիչ մրցաշար. Ալկարասը և Տիաֆոն հաղթել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:11
Անհետ կորածների վերաբերյալ մեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններն Ադրբեջանում են․ Փաշինյան
19.11.2026 | 11:05
Սի Ցզինպինի հետ հանդիպմանը Թրամփը բարձր է գնահատել իրենց անձնական հարաբերությունները
19.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ռուսաստանի Տոլյատի քաղաքում «Մոլոտովի կոկտեյլ» են նետել քաղաքապետարանի վրա, հայտնում է Baza-ն։

«Այս գիշեր Տոլյատիում հրդեհվել է տեղի վարչակազմի շենքի մուտքի դուռը։ Կրակը հաջողվել է մարել։ Կենտրոնի աշխատակիցները տեղում հայտնաբերել են օգտագործված «Մոլոտովի կոկտեյլներ»»,- ասվում է հաղորդագրության մեջ։

https://t.me/nexta_live/37164

Թելեգրամյան ալիքներում հայտնել են նաև Նիժնի Նովգորոդի հավաքակայանում բռնկված հրդեհի մասին. այնտեղ ևս հրդեհի պատճառ է դարձել «Մոլոտովի կոկտեյլը»։ Տեղեկացվոււմ է, որ հրդեհն արագ մարվել է։

https://t.me/nexta_live/37168

Իսկ Սանկտ Պետերբուրգի Լոմոնոսովսկի թաղամասում գիշերը հրկիզել են զինկոմիսարիատի շենքը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ռուսաստանցիները զանգվածաբար փորձում են լքել երկիրը։

https://t.me/nexta_live/37175

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրում մասնակի մոբիլիզացիա է հայտարարել։ ՌԴ Պաշտպանության նախարարության մասնակի զորահավաքի ընթացքում ծրագրվում է զորակոչել 300 հազար պահեստազորի։

Տաթև Ֆռանգյան