Ֆինանսական աջակցություն՝ «Սուրմալու»-ում պայթյունից տուժած անձանց և զոհերի ընտանիքներին

Լուրեր

09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
Բոլորը

ՀՀ Կառավարությունը դրամական աջակցություն կտրամադրի 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց։

Հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց կհատկացվի 150.000 դրամ, երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց՝ 300.000 դրամ, իսկ զոհվածների (այդ թվում՝ գտնվելու վայրն անհայտ անձի) ընտանիքներին՝ 3 մլն դրամ։

Որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում։ Նախագծի ընդունման դեպքում շահառուներ կլինեն 24 վիրավորում ստացած անձինք և 17 զոհված անձանց (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ 1 անձի) ընտանիքները, ընդհանուր առմամբ՝ 41 շահառու։

ՀՀ պետական բյուջեից կպահանջվի 55 մլն 650 հազար դրամ։

Նշենք, որ դժբախտ պատահարից մեկ ամսից ավելի է անցել, իսկ պայթյունի պատճառներն ու մեղավորները դեռևս հայտնի չեն։