Ալիևը կրկին սպառնացել է Հայաստանին և հայտարարել՝ որևէ հայտարարություն չի կարող կանգնեցնել Բաքվին

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հերթական սպառնալիքներն է հնչեցրել Լաչին այցի ընթացքում։ Նա նշել է, որ, իբր, Հայաստանը խաղաղության չի ձգտում, այլ ապրում է ռևանշիստական մտքերով։

Նա, մասնավորապես, ասել է, թե ադրբեջանական Զինված ուժերն ագրեսիա չեն իրականացրել ու չեն մտել ՀՀ տարածք։

«Առանց դելիմիտացիայի ոչ ոք չի կարող մեզ մեղադրել պետական սահմանի խախտման մեջ»,- հայտարարել է Ալիևը։

Նա նշել է, թե, իբր, որևէ հայտարարություն, որևէ զանգ չի կարող Բաքվին կանգնեցնել, քանի որ «ադրբեջանցի զինվորները գտնվում են իրենց հողում»։

«Մենք առաջարկել ենք սկսել սահմանազատման գործընթացը, (Հայաստանը) այն ձգձգել է ավելի քան մեկ տարի։ Հիմա այդ գործընթացը թեև սկսվել է, բայց զուտ ֆորմալ բնույթ է կրում, բովանդակային բանակցություններ չեն ընթանում, քարտեզների շուրջ քննարկումներ չեն ընթանում»,- ասել է Ալիևը։

Նա պնդել է, թե Ադրբեջանը պատրաստել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման համար անհրաժեշտ բոլոր քարտեզները, որոնց համաձայն պետք է իրականացվի այդ աշխատանքը։

«Մենք պատրաստել ենք բոլոր քարտեզները։ Այդ քարտեզների հիման վրա պետք է իրականացվեն և՛ 20-րդ դարի, և՛ նախորդ շրջանի քարտեզները, և՛ սահմանազատման աշխատանքները»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Էմմա Չոբանյան