Ծնողները «Եռաբլուրից» հեռացրին Փաշինյանի և մյուսների կողմից դրված ծաղկեպսակները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
21.09.2022 | 09:52Զոհված զինծառայողների ծնողները «Եռաբլուրից» հեռացրին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մյուս պաշտոնյաների անունից իրենց զավակների շիրիմներին դրված ծաղկեպսակները։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ոստիկանական հսկայական ուժեր են կենտրոնացել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Առավոտյան ժամը 6-ից այստեղ են մեծ թվով անվտանգության աշխատակիցներ: Կարմիր ու սև բերետավորներ շղթա էին կազմել: Ինչ-որ պահի կարմիր բերետավորները սկսեցին քաշքշելով բերման ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, որոնք եկել էին այստեղ թույլ չտալու, որպեսզի Անկախության օրվա տոնի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելի «Եռաբլուր»:
Մանրամասները՝ տեսանյութում։