Պուտինը ցանկանում է Ուկրաինայում պատերազմը որքան հնարավոր է շուտ ավարտել․ Էրդողան

Լուրեր

18.05.2024 | 22:23
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
18.05.2024 | 20:00
Ճանապարհից հետ է ընկել․ օրեր անց փրկարարները գտել են սպանված. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2024 | 19:38
Թուրքմենստանի մշակույթի նախարարի հետ քննարկվել է հայկական եկեղեցու վերականգնման հարցը
18.05.2024 | 19:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
18.05.2024 | 19:00
Սարյանն ապրում էր ոչ պակաս ծանր ժամանակներում, բայց լավատես էր, չէր նեղանում հայրենիքից. Բելլա Իսահակյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2024 | 18:35
Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա
18.05.2024 | 18:24
Մարտահրավերներով լի ժամանակաշրջանում առավել, քան կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը. Միրզոյան
18.05.2024 | 18:16
Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի հաղթողները
18.05.2024 | 17:55
Կենտրոն վարչական շրջանի և Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
18.05.2024 | 17:35
Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետ
18.05.2024 | 17:19
Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի կրթության նախարարին է ներկայացրել ՀՀ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները
18.05.2024 | 16:58
Դեսպան Գալստյանն ու Ամիրա Միհայլեսկուն քննարկել են Ֆրանկոֆոնիայի բնագավառում երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
18.05.2024 | 16:39
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
18.05.2024 | 16:17
Միրզոյանը Շվեյցարիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները
18.05.2024 | 15:55
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բակերում նորոգվում և կառուցվում են ֆուտբոլի դաշտեր
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը (նրան անվանել է «սիրելի ընկեր») «ձգտում է որքան հնարավոր է շուտ ավարտել պատերազմը»։ Այս մասին նրանք խոսել են Սամարղանդում անցած շաբաթ ՇՀԿ գագաթնաժողովում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ուզբեկստանում ես հանդիպել եմ նախագահ Պուտինի հետ և մենք ունեցանք շատ մանրամասն քննարկումներ։ Եվ նա իրականում, ինձ ցույց է տվել, որ պատրաստ է վերջ տալ դրան (պատերազմին) որքան հնարավոր է շուտ։ Դա իմ տպավորություն է, քանի որ իրավիճակը զարգանում է բավական խնդրահարույց ուղղությամբ»,-ասել է Էրդողանը։

Հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանին պետք է թույլ տալ պահպանել Ուկրաինա ներխուժման սկսվելուց հետո գրավված տարածքների մի մասը, Էրդողանը պատասխանել է.

«Ո՛չ, հաստատ ոչ»: Եթե Ուկրաինայում խաղաղություն հաստատվի, իհարկե, օկուպացված հողերի վերադարձը շատ կարևոր կդառնա: Սա այն է, ինչ ակնկալվում է: Սա այն է, ինչ պահանջվում է: Պարոն Պուտինը որոշակի քայլեր է ձեռնարկել, մենք որոշակի քայլեր ենք ձեռնարկել»,- ասել է նա՝ չհստակեցնելով, թե ինչ քայլերի մասին է խոսքը։

Էրդողանը հավելել է, որ գրավված տարածքները կվերադարձվեն Ուկրաինային։ Ղրիմի վերաբերյալ հարցին պատասխանելիս Թուրքիայի նախագահը նշել է, որ  2014 թ-ին դեմ է եղել բռնակցմանը։ «Մենք խնդրել ենք Պուտինին Ղրիմը վերադարձնել  իրական տերերին։ Սակայն, ցավոք, ընդառաջ քայլ չի կատարվել»,-նշել է Էրդողանը։

Հարցին, թե Պուտինն ընդունո՞ւմ է, որ սխալ է հաշվարկել և մեծապես թերագնահատել է ուկրաինացի ժողովրդի կամքը՝ պայքարելու իր երկրի համար, Էրդողանը պատասխանել է.

«Ոչ մի ղեկավար չի ուզում ընդունել, որ սխալվել է։  Ոչ ոք չի ասի, այո՛, ես սխալվել եմ»։ Առաջնորդների համար շատ դժվար է նահանջել»,- ասել է նա։

 

Էմմա Չոբանյան