Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները պաշտպանական արդյունաբերությունում ցանկալի մակարդակի վրա չեն․ Էրդողանը դժգոհել է

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նյու Յորքում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամերիկյան PBS-ին տված հարցազրույցում անդրադարձել է մի շարք թեմաների, այդ թվում՝ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ հարաբերություններին։ Այս մասին գրում է Անադոլու գործակալությունը։

«Ցավոք, Եվրամիությունը մեզ չի ընդունում արդեն 52 տարի: Եվրամիությունում չկա մեկ այլ երկիր, որը կհայտնվեր մեր վիճակում։ Նրանք դեռևս շարունակում են շեղել մեզ։ Միաժամանակ, մենք ՆԱՏՕ-ի անդամ ենք։ Չնայած մենք ՆԱՏՕ-ի անդամ ենք՝ դաշինքի երկրները ևս մեզ շեղում են։ Մենք ՆԱՏՕ-ի հնգյակում ենք աջակցության առումով։ Մենք նման դիրք ունենք ՆԱՏՕ-ում»,- ասել է Էրդողանը՝ նշելով, որ դրա համար Թուրքիան այլ ուղիներ է փնտրում, և մտադիր չէ ԵՄ-ի առաջ հաշվետու լինել։

Նա նաև հայտարարել է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները պաշտպանական արդյունաբերության ոլորտում ցանկալի մակարդակի վրա չեն։

«Մենք պետք է ռազմական արդյունաբերությունը լավ մակարդակի հասցնենք։ Սակայն կա F-16-ների խնդիրը։ Մենք գնել ենք ձեզանից F-16-ներ և պետք է շարունակենք գնել։ Սակայն այստեղ երկու բարեկամանական երկրների համար սխալ է քաղաքական մոտեցումներով որոշումներ կայացնելն ու շարունակելը պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ F-16-ների հետ կապված։ Վերջերս նախագահ Բայդենը խոստացավ ինձ լուծել այդ խնդիրը։ Ես գիտեմ, որ Ջո Բայդենը դրան դրական է նայում։ Մենք նաև բանակցություններ ենք ունեցել Հանրապետականների հետ, և նրանք ասել են, որ դրական են վերաբերվում։ Իսկ ի՞նչ քայլ ենք անելու, եթե չստանանք ԱՄՆ-ից դրական արդյունք։ Մեր քայլեր ենք անելու»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Էմմա Չոբանյան