Արցախի խորհրդարանի հանձնաժողովների վերջին նիստերին մասնակցել են նաև գործադիր իշխանության ներկայացուցիչները

Լուրեր

13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
Բոլորը

Մայիսի 25-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստ` հանձնաժողովի ղեկավար Արպատ Ավանեսյանի նախագահությամբ. տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը: 

Նիստի ընթացքում հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացություն է տվել ««Առևտրաարդյունաբերական պալատի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագծին, ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»  և «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերի փաթեթին, ինչպես նաև «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին», «Ստանդարտացման մասին», «Հավատարմագրման մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին:

Ավելի ուշ կայացել է նաև ԱԺ Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նիստը: Բացելով նիստը՝ հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը նշել է, որ 2017 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում և խմբակցություններում մոտենում է ավարտին, և հանձնաժողովի առաջիկա նիստի ժամանակ քննարկվելու է հաշվետվությունը լիագումար նիստի օրակարգ մտցնելու հարցը:

Այնուհետև հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԱՀ օրենքի նախագծին. ի գիտություն ընդունվել են «Արցախի Հանրապետության 2018 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարման մասին տեղեկանքը», «Հաշվեքննիչ պալատի 2017թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը» և «ԼՂՀ 2015-2017թթ պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի կատարման մասին հաշվետվությունը»:

Հանձնաժողովների նիստերին մասնակցել են նաև գործադիր իշխանության ներկայացուցիչները: