Ի՞նչ են քննարկել Փելոսին և Պապիկյանը. Երևանում վերլուծում են ՊՆ-ում հանդիպման մանրամասները. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

10.01.2026 | 20:05
Անի Ամիրաղյանը պարտվել է Կատարինա Զավացկային
10.01.2026 | 19:57
Վստահ եմ՝ ծնկի կբերենք Իսլամական Հանրապետությանը. Իրանի գահընկեց արված շահի որդու կոչը
10.01.2026 | 19:47
Անգլիայի գործող գավաթակիրը պարտվել է 6-րդ դիվիզիոնի թիմին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.01.2026 | 19:38
Մեծաթիվ ոստիկաններ՝ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու բակում․ Գարեգին Բ-ն այսօր փոխել է թեմի առաջնորդին
10.01.2026 | 19:19
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
10.01.2026 | 19:00
ՔՊ-ն թռվռում է ռաբիսի տակ, ընդդիմությունն անհաջող կատակներ է անում, դիսկուրսի ցածր մակարդակ է. Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.01.2026 | 18:40
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
10.01.2026 | 17:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
10.01.2026 | 17:29
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
10.01.2026 | 17:10
Ձյուն և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին 17:00-ի դրությամբ
10.01.2026 | 16:49
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
10.01.2026 | 16:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
10.01.2026 | 15:55
Առողջապահության նախարարը պոլիկլինիկաներում ծանոթացել է ապահովագրությանն առնչվող խնդիրներին
10.01.2026 | 15:37
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Եվրո-2026-ից առաջ
10.01.2026 | 15:20
ԱՄՆ-ի և Թուրքիայի նպատակները համընկնում են, այդ թվում՝ Հարավային Կովկասում․ Հաքան Ֆիդան
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի պաշտոնական այցը Երևան ավարտվեց․ երբևէ Հայաստան այցելած ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան այցի ընթացքում ուշագրավ շեշտադրումներով հայտարարություններ հնչեցրեց։ Նախ՝ հասցեական և կոշտ քննադատելով Ադրբեջանի ռազմական ակգրեսիան Հայաստանի սահմանների ուղղությամբ՝ այն բնորոշեց «ապօրինի և մահացու հարձակում»։ Ըստ ամերիկյան Սահմանադրության՝ Միացյալ Նահանգների երրորդ ազդեցիկ պաշտոնյան համարվող Ներկայացուցիչների պալատի խոսնակը Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու հարցին ի պատասխան՝ խորհրդարանում հայտարարեց․ այստեղ են՝ հասկանալու, թե Երևանն ինչ ակնկալիքներ ունի Վաշինգտոնից։

«Մեր այցը կարևոր է նաև այն առումով, որ այստեղ ենք` լսելու, հասկանալու, թե ինչ կարող ենք անել, ինչ կարող է ակնկալվել մեզանից։ Մեր այսօրվա հանդիպման ժամանակ խոսեցինք տնտեսական, անվտանգային հարցերի մասին, «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրին Հայաստանի միանալու հարցն առաջ քաշվեց, ինչպես նաև պաշտպանության հարցերի շուրջ մեր համագործակցությանն անդրադարձանք։ Մենք այստեղ ենք, որպեսզի լսենք, հասկանանք, թե ինչ ակնկալիքներ ու ցանկություններ կան»,- նշեց Փելոսին։

Այդուհանդերձ, կողմերի տարածած պաշտոնական հաղորդագրություններում չի նշվում, թե ամերիկացի պաշտոնյան ի՞նչ առաջարկներ է լսել Հայաստանի իշխանություններից տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանի և Նենսի Փելոսիի հանդիպումից հետո Երևանը հայտարարեց, որ քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Ընդհանրական հայտարարությամբ հանդես եկավ նաև Երևանում ԱՄՆ դեսպանատունը՝ հաղորդելով, որ կողմերը խոսել են ժողովրդավարության և տարածաշրջանում խաղաղության ու կայունության մասին։

Երևանում քաղաքական և փորձագիտական շրջանակները Փելոսիի այս հայտարարությունը գործնական քայլերի ազդակ են համարում։

Անվտանգային և պաշտպանական համագործակցության առումով ուշագրավ է այն հանգամանքը, որ Փելոսին նախապես պլանավորված օրակարգից շեղվելով՝ երեկ երեկոյան չնախատեսված այց է կատարել Հայաստանի Պաշտպանության նախարարություն։ Ըստ ՊՆ-ի հաղորդագրության՝ Սուրեն Պապիկյանի հետ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան քննարկել է պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, որոնց բովանդակությունը չի նշվում։ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նախկինում աշխատած պատգամավոր Արման Բաբաջանյանը նշում է՝ Պապիկյանն ու Փելոսին քննարկել են սպառազինությանն առնչվող հարցեր։

ՀԱՊԿ անդամ լինելու փաստը ՀՀ-ի համար խոչընդոտ է երրորդ երկրներից զենք ձեռք բերելու համար։ Արման Բաբաջանյանի խոսքով՝ Հայաստանն այս փուլում պետք է ԱՄՆ-ի հետ համագործակցության շրջանակն ընդլայնի տնտեսական և էներգետիկ ոլորտներում։ Ի դեպ, Ներկայացուցիչների պալատի խոսնակը երեկ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Երևանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո Վաշինգտոնը կերաշխավորի Հայաստանի անվտանգությունը, նշեց․ «Այլ սուբյեկտների հետ հարաբերությունները Հայաստանի որոշելիքն են»։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ՝ հորդորելով Իլհամ Ալիևին պահպանել Հայաստանի հետ հրադադարը, դուրս բերել զորքերըը և աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի միջև դեռևս չլուծված հարցերը խաղաղ բանակցություններով կարգավորելու ուղղությամբ։ Մեկ շաբաթվա ընթացքում սա Բլինքենի երկրորդ հեռախոսազանգն է Ալիևին։ Այս ֆոնին հիշեցնենք, որ Նենսի Փելոսին Երևան ժամանելուց մեկ ժամ անց Թվիթերում գրառում էր կատարել՝ Հայաստանը բնորոշելով որպես ավտորիտար ռեժիմներից պաշտպանության կարիք ունեցող ժողովրդավարական պետություն։

«Այսօր ԱՄՆ-ից մինչև Ուկրաինա, Թայվան և Հայաստան, աշխարհը կանգնած է ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև ընտրության առաջ, և մենք պետք է նորից ընտրենք ժողովրդավարությունը»,- գրել էր Փելոսին։

Նենսի Փելոսին երեկ Երևանում, ըստ էության, չպատասխանեց Factor TV-ի հարցին՝ Վաշինգտոնը կքննարկի՞ Ադրբեջանին և Ալիևին պատժամիջոցների ենթարկելու հարցը Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակիչների դեմ հանցագործությունների համար։ Խոսնակն այս թեմային անդրադարձ չկատարեց նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ պատժամիջոցների շեշտադրմամբ ելույթին ի պատասխան։

Այդուհանդերձ, հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից սկսած արյունալի մարտերը դադարել են, նախևառաջ, Վաշինգտոնի միջնորդությամբ, բայց սա Երևանում համարում են փխրուն հրադադար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան